«Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե մեր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը իրենք պայմանավորում են տնտեսության մեջ ներդրումներով, արտահանման աճով և այլն, գործնականում հիմնական հույսը մասնավոր տրանսֆերտների աճն է և պղնձի թանկացումը:
Եթե նույնիսկ կառավարության հայտարարած ծրագրերը ամբողջովին իրականանան և այս տարվա ընթացքում իրականանան 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումները, կառավարությունը կարողանա իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որի մասին հայտարարել է, դա չի կարող թողնել նույն ազդեցությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ինչպես մասնավոր տրանսֆերտների աճը: Իհարկե, որակական առումով ներդրումների շնորհիվ արձանագրվող աճը ավելի երկարատև է, ավելի հուսալի է, բայց կարճատև ժամանակահատվածում դա չի կարող էական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Տարեկան ՀՀ բնակչությունը ստանում է պետական բյուջեի մուտքերի հետ համեմատելի ծավալների մասնավոր տրանսֆերտներ, որը, կարելի է ասել, հավասարաչափ բաշխվում է բնակչության միջև և բարձրացնում նրանց գնողունակ պահանջարկը: Դա էլ իր հերթին հանգեցնում է ապրանքների ու ծառայությունների առաջարկի, այսինքն՝ արտադրության աճին: Մի խոսքով, մասնավոր տրանսֆերտների աճը ուղղակիորեն հանգեցնում է թե մակրոտնտեսական ցուցանիշների արագ աճին, և թե բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:
Թե ՀՀ կառավարությունը, և թե Կենտրոնական բանկը կանխատեսումներում լավատեսորեն են նայում տրանսֆերտների աճի հեռանկարին: Կարելի է համոզված ասել, որ տնտեսական բարեհունչ ցուցանիշների կանխատեսումներ անելիս այս կառույցների մտքի մեջ առաջին հերթին ունեն հենց տրանսֆերտների աճի հեռանկարը, և հետո միայն ներդրումների աճը, բարեփոխումները և այլն, որոնք այսօր ֆանտաստիկայի ոլորտից են: «2017 թ. տնտեսական աճը արագացող կլինի, պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016 թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է 2017 թվականի պետական բյուջեի ուղերձում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
10:17
10:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55