Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգը հաստատելու հարցը քննարկելու ընթացքում նման առաջարկով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ կառավարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և հարակից նախագծերի փաթեթի քննարկման համար առաջարկել է հատկացնել 4 ժամ, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագծի քննարկման համար՝ 2 ժամ, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի համար՝ 90 րոպե:
Հարցերի քննարկման ժամանակի սահմանափակման մասին առաջարկն առաջացրեց պատգամավորների դժգոհությունը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված են շատ կարևոր հարցեր և դրանց քննարկման համար առաջարկվող ժամանակը շատ քիչ է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նույնպես ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված հարցերը հանրության համար հետաքրքիր ու կարևոր հարցեր են, ուստի դրանք պետք է մանրամասն քննարկվեն, իսկ քննարկումները պետք է հասանելի ու մատչելի լինեն հանրության լայն զանգվածների համար:
Օրակարգի հարցերի քննարկման ժամանակի սահմանափակման վերաբերյալ իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանը և Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարության հրավիրած արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին հարցը քվեարկության դնելուց առաջ առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի կառավարության հետ վերջնականապես հստակեցնեն հարցը և նոր միայն քվեարկության դնեն նիստի օրակարգը հաստատելու մասին հարցը: Առաջարկն ուղեկցվեց «Ելք» խմբակցության պատգամավորների ծիծաղով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47