015թ. Հայաստանի Մարդկային զարգացման հայեցակարգի (ՄԶՀ) արժեքը 0.7431 է, ինչը մարդկային զարգացման բարձր սանդղակում 188 երկրների և տարածքների թվում երկիրը դասակարգում է 84-րդ տեղում. այս մասին ասվում է 2016 թվականին «Մարդկային զարգացում բոլորի համար» զեկույցում, որը ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակում՝ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի մասնակցությամբ և որի մասին էլ խոսեց վերջինս:
«Մարդկային զարգացման հայեցակարգը մարդակենտրոն է, և մարդը դրա շարժիչ ուժն ու շահառուն է: Չնայած ընդհանուր առմամբ մեծ առաջընթացին, ողջ աշխարհում դեռևս 200 միլիոն մարդ գործազուրկ է, որոնցից 73 միլիոնը՝ երիտասարդներ: 2015 թ. հակամարտությունների պատճառով 65 միլիոն մարդ ստիպված է լքել իր տունը, ցուցանիշ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձրն է»,- ասաց Բրեդլի Բուզետտոն՝ նշելով, որ այդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է մարդու իրավունքներն ու ներառականությունը, որպես մարդկային զարգացման հենասյուներ, դարձնել առաջնայնություն խոցելի խմբերի հզորացման քաղաքականության համար:
Ըստ Բրեդլի Բուզետտոյի՝ 2030թ.-ի օրակարգում Կայուն զարգացման նպատակները գլոբալ և ազգային մակարդակներում ապահովում են լավագույն հենքը, որ ոչ ոք անտեսված չմնա:
Հայաստանի դեպքում 1990-2015 թվականների միջև ՄԶՀ արժեքն աճել է 17.2 տոկոսով, կյանքի սպասվող տևողությունն ավելացել 7 տարով, իսկ կրթության ակնկալվող տևողությունը՝ 2 տարով, մինչդեռ մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքը գրանցել է 122 տոկոս աճ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի ՄԶՀ արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր համաթիվ ունեցողների երկրների միջին 0.756 ցուցանիշից: Հայաստանի հարևաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համապատասխանաբար 69,70, 71 և 78-րդ տեղում են, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 49-րդն է:
tert.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47