Անկախ նրանից, թե իշխանությունն ինչու է որոշել այդպես անել, կարծում եմ, որ խորհրդարանական համակարգի անցնելը ճիշտ որոշում էր: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Բոլորը՝ և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը սկսել են հասկանալ, որ եթե ուզում ես պայքարելով իշխանություն ստանալ, ապա արդեն ոչ թե մեկ-երկու փայլուն անձ պետք է գտնես, որ ժողովուրդը հավատա և այլն, այլ պետք է սարքես մեխանիզմ. ես կարծում եմ, որ դա օգտակար է: Հաջորդ անգամ կա՛մ ընդդիմությունը և հասարակությունը կկարողանան նպաստել, որպեսզի մեկ կամ երկու խոշոր կուսակցություն ստեղծվի, կա՛մ չի ստեղծվի, և բոլոր ընտրությունների արդյունքում, շատ ազատ, մաքուր ընտրություններում Հանրապետականը կհաղթի»,-ասել է Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նոր «Սասնա ծռեր» լինեն, Հանրային խորհրդի նախագահը պատասխանել է, որ ընտրություններից հետո մթնոլորտն այդպիսին չէ։
«Ինչքան էլ դժգոհություն կար Հայաստանում, չէր լինի «Սասնա ծռեր», եթե չլիներ ապրիլյան պատերազմը: Այսինքն՝ մի մեծ դրդող պատճառ պետք է լինի, օրինակ՝ պատերազմական իրավիճակում կարող են ի հայտ գալ նման բաներ: Ներքին խնդիրները դժվար թե առաջացնեն նման ռադիկալիզմ»,-ասել է նա։
Նրա պնդմամբ՝ այդ անվերջ ձգտումը՝ իշխանափոխությամբ կյանքը փոխել, ճիշտ չէ:
«Իհարկե, իշխանությունից կախված է մեր կյանքը, բայց մեզնից էլ է կախված: Մենք նստում, սպասում ենք, որ մի «Սասունցի Դավիթ» կգա մեզ կփրկի: «Սասունցի Դավիթը» զբաղված է, չի գալու»,-ասել է Վազգեն Մանուկյանը:
Նա վստահեցրել է, որ այս ընտրությունները և նոր Սահմանադրությունը բերում են նոր գիտակցման, որ Սասունցի Դավիթ չի գալու, այլ պետք է ուժ ստեղծել, որը պետք է արտահայտի այս կամ այն շերտի համազգային գաղափարները և վստահություն ներշնչի, այդ դեպքում կարող է լինել հավասար պայքար:
«Կարող են կիսվել ձայները պառլամենտում: Նոր տիպի կոալիցիոն կառավարություններ ստեղծվեն: Ես հիմա չեմ տեսնում մի կուսակցություն, որ կարողանար կառավարություն ստեղծել»,-արտահայտվել է Հանրային խորհրդի նախագահը:
tert.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47