ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ նախորդ տարվա դեկտեմբերից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքում խոչընդոտներ՝ որպես այդպիսին, չկան:
«Կա բանակցային պրոցես, որտեղ կան երկկողմ շահեր, մենք մեր շահերն ենք պնդում, իրենք՝ իրենց»,-ասաց նա՝ նշելով, որ կողմերի միջև միանշանակ փակուղի չկա:
«Մենք փակուղու չենք հասել և բնականոն ընթացքով գնում են բանակցությունները»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն կանխատեսումներ, երբ ի վերջո փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ կոնկրետ ժամկետներ չեն դրվել:
«Աշխատանքային պրոցես է, և բանակցությունները մի քանի բլոկով են գնում՝ տնտեսական, քաղաքական և այլն։ Նաև երկկողմ ոլորտային համագործակցությունները բնականոն հունով են գնում, մենք որևէ կերպ հետ չենք մնում նախանշված տեմպերից, իսկ նախանշված տեմպերը ոչ թե սկզբից են, այլ ընթացքում։ Այս անգամ, օրինակ, հանդիպում ենք՝ այս ենք խոսում, հաջորդ անգամ՝ դրանից բխող մյուս քայլերը: Հավատացեք, որ արագ առաջընթաց ունենք՝ Եվրոպական բյուրոկրատական տեմպերին համընթաց»,-ասաց նա:
Իսկ թե այդ դեպքում ինչի՞ց է դժգոհում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ասել էր, որ բանակցություններում կան որոշ դժվարություններ և դժվար հաղթահարելի կետեր, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե իրեն պետք է հարցնել:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58