«Միջազգային կառույցներում Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և ձեռնարկները նորություն չեն»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարիամ Բարսեղյանը՝ անդրադառնալով այն լուրերին, ըստ որոնց Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձել է սահմանափակել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը՝ մասնավորապես զրկել ամենաբարձր՝ A կարգավիճակից:
«Փաստն այն է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը երբևէ կասկածի տակ չի դրվել ՄԱԿ-ում ու պաշտպանին բարձր կարգավիճակից զրկելու հարց չի քննարկվել: Փաստն այն է, որ այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի ամենաբարձր՝ A կարգավիճակ»,-ասաց նա:
Aysor.am-ը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները գրել էր, որ Բաքվին ակնհայտորեն դուր չի եկել այն, որ Արման Թաթոյանն ակտիվ է միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի քննարկման ընթացքում, և ՄԱԿ-ից պահանջել է սահմանափակել նրա գործունեությունը միջազգային այս կառույցում ու զրկել ամենաբարձր՝ A կարգավիճակից:
Ադրբեջանի այս նախաձեռնությունը, սակայն, ՄԱԿ-ում արդյունք չի տվել: Պարզվել է՝ Միավորված ազգերի կազմակերպությունը գոհ է Հայաստանի Պաշտպանի աշխատանքից և կարևոր է համարում համագործակցությունը նրա հետ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47