«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե մասնավորեցման ենթակա հիմնարկները ներկայացվել են ոլորտային գերատեսչության կողմից, բայց տեղյակ էլ չեն՝ կա՞ն պոտենցիալ գնորդներ, թե ոչ:
«Առողջապահության նախարարը բացարձակ անտեղյակ էր, թե իր ներկայացրած առողջապահական զգայուն և հանրային կարևոր կենսական ոլորտներ սպասարկող գերատեսչության դեպքում ինչ պոտենցիալ ներդրողներ կան, ինչ ծավալի ներդրումներ են անելու: Ասել միայն, որ ոլորտային փոփոխություն չի լինելու, դա բավարար չէ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, թե տվյալ հաստատությունների բժշկական ղեկավար անձնակազմը շատ էլ շահութաբեր աշխատում է: «Իրենք բոլորն էլ միլիոնատեր են, պարոն Սահակյան»,-դիմելով հիմնական զեկուցող Անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նշեց Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ քաղցկեղի դեպքում 20 կատեգորիաների համար պետպատվերից օգտվում են, մինչդեռ նրանց մատնանշած մասնավոր բուժհաստատություններում դրանց համար գումար են պահանջում, նույնիսկ եթե պետպատվեր կա:
Ըստ Զոհրաբյանի՝ պետք է ունենալ հստակ ներդրումային ծրագիր, ինչը չկա: Նա նաև առաջարկեց, որ մինչև մասնավորեցումը հանրային քննարկում լինի, գան այդ կենտրոնների ղեկավարները, ներկայացնեն: Նաիրա Զոհրաբյանը օրինակ բերեց «Հայփոստը»:
Արման Սահակյանը նշեց, թե բարձրացված հարցերի 90%-ը Առողջապահության նախարարին է վերաբերում, մինչդեռ հիշեցրեց, թե «Հայփոստը» ԱԺ 5-րդ գումարման ժամանակ է ներառվել մասնավորեցման ծրագրին, որտեղ պատգամավորը կար:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32