Մայիսի 29-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադրման 2-րդ տարեդարձին: Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար նահատակված զինծառայողների հիշատակը:
Նիստը վարում էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի քարտուղար Տիգրան Քոչարյանը, ով համառոտ անդրադարձավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերին, ապա ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը:
Այնուհետև ցուցադրվեց «Համախմբում՝ հանուն զինվորի առողջության» տեսաֆիլմը, որը անդրադարձ էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի երկամյա գործունեությանը:
Բարեմաղթանքներ և շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելով՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանը մեջբերեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը. «Հակառակորդի սադրանքները հետ մղող, հակառակորդին պատժող հերոսներով համալրված մարտունակ բանակը պիտի ունենա նույնքան մարտունակ ռազմաբժշկական ծառայություն»:
Համառոտ անդրադարձ կատարելով իր ղեկավարած կառույցի գործունեությանը, խոսելով կյանքի կոչված բազում ծրագրերի մասին՝ Ռուզաննա Խաչատրյանը կարևորեց հատկապես «Հանուն զինվորի առողջության» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին. «Ապրիլյան պատերազմը ևս մեկ սպառնալիք էր, որը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին միահամուռ՝ մեկ բռունցք դարձրեց: Բազմաթիվ հայազգի բարեգործներ, կապ հաստատելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին իրենց աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեցին»:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ,բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ով կարևորեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության համագործակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Հայրենիքի և խաղաղության տոնի կապակցությամբ, ինչպես նաև բժշկական ապահովման խնդիրներին աջակցություն ցուցաբերելու համար գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին պահեստազորի բ/ծ գնդապետներ Ալբերտ Եսայանը, Միխայիլ Աղայանը, Միքայել Միքայելյանը, բ/ծ փոխգնդապետ Ալեքսանդր Դանիելյանը:
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և բժշկագիտության զարգացման մեջ ունեցած մեծ ներդրումների, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվեց բ/ծ գնդապետ Յուրի Պողոսյանը:
Պարգևատրման արարողությանը հաջորդեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամների բաց քվեարկությունը, որի արդյունքում վերընտրվեց ասոցիացիայի ղեկավար կազմը:
Իրենց կառուցողական առաջարկներով և վերլուծություններով հանդես եկան ԿՌԲՀ պետ Սահակ Օհանյանը, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, ԵՊԲՀ ռազաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ ծառայության ղեկավար, առաջատար թերապևտ, բ/ծ փոխգնդապետ Արմինե Գրիգորյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Մարդիյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանը, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի ԱՀՏԱ գծով տեղակալ, բ/ծ մայոր Միքայել Բայաթյանը: Հանդիսավոր նիստը ամփոփվեց մասնագիտական հարցերի արդյունավետ քննարկումներով:
Հասմիկ Գյոզալյան










17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22