«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում դատապարտել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի նկատմամբ կատարված սպառնալիքը և լուծում առաջարկել ապագայում նման սպառնալիքների կանխման համար.
«Իրավապաշտպան Արթուր Սաքունցին ուղղված սպառնալիքը չպետք է անհետևանք մնա.
Սույն թվականի հունիսի 2-ին հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որին ի պատասխան ոմն՝ Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը մեկնաբանություն կատարելով՝ սպառնացել է դիմահար կրակոցով սպանել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցին:
Նախ խստորեն դատապարտում եմ իրավապաշտպանի նկատմամբ կատարված այս սպառնալիքը և պահանջում եմ, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում սկսի Արթուր Սաքունցի նկատմամբ տեղի ունեցած սպառնալիքի կապակցությամբ՝ դրանով կանխելով Հայաստանում իրավապաշտպաններին ուղղված ցանկացած ապագա սպառնալիք կամ ապօրինի գործողություն ուղղված իրավապաշտպան գործունեությանը։
Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ժողովրդավարական հասարակություն կառուցել և բացառել ցանկացած հաշվեհարդար և անպատժելիության նման դրսևորումները»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02