Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը՝ երկկողմ ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2016 թ. նոյեմբերին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի պաշտոնական այցի շրջանակում։
Հայաստանյան 26 տնտեսվարողներ իտալացի պոտենցիալ 170 գործընկերներին են ներկայացրել բիզնես-ծրագրեր, նշել ներդրումային ոլորտներ, որտեղ հնարավոր է համատեղ շահավետ գործունեություն ծավալել: Շահագրգիռ ընկերությունների միջև կազմակերպվել են հանդիպումներ՝ ներդրումային ծրագրերը և հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Ներկայացվել է Հայաստանում իտալական «Ռենկո» և «Սարտիս» ընկերությունների հաջողության պատմությունը։
«Հիմա Հայաստանում ներդրումներ անելու նպաստավոր ժամանակաշրջան է. կառավարությունն այսօր բիզնեսին ընդառաջ բազմաթիվ քայլեր է անում, բարելավում է գործարար միջավայրը, վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները։ Կոնկրետ մեր հիմնադրամը պատրաստ է ներդրումային ցանկացած փուլում գործնական աջակցություն և խորհրդատվություն ապահովել այդ թվում՝ իտալացի գործարարներին»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ավելացնելով, որ համաժողովը և B2B-ները երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով էին կազմակերպվել։
«Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի առանցքում գյուղմթերքի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, ՏՏ, կոշիկի և տեքստիլ արդյունաբերության (սարքավորումներ), զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման հարցերն են։
Համաժողովի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով: Հուշագրով կողմերը համաձայնել են ամրապնդել երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը, տեղեկատվություն փոխանակել առաջիկայում նախատեսվող միջոցառումների, գործարար այցերի, ցուցահանդեսների մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել անել հնարավորը՝ երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտների նույնականացման և վերացման ուղղությամբ։
Վիճակագրություն` Հայաստանի և Իտալիայի առևտրաշրջանառությունը 2016-ին շուրջ 160 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել, այդ թվում, արտահանումը՝ մոտ 32 միլիոն դոլար, ներմուծումը՝ 127,5 միլիոն դոլար։
Նախորդ տարի Հայաստանից Իտալիա է արտահանվել հիմնականում տեքստիլ արտադրանք, հագուստեղեն, ալյումինե նրբաթիթեղ, էթիլային սպիրտ, լիկյոր, պլաստմասե իրեր, ավտոմատ կարգավորման ու ղեկավարման սարքեր և այլն։ Հիմնականում ներմուծվել է շոկոլադ, հրուշակեղեն, մակարոնեղեն, գործվածքներ, կենտրոնական ջեռուցման կաթսաներ, նավթամթերք և այլն:
Իտալիան Հայաստանի 17-րդ խոշոր ներդրումային գործընկերն է. 2016 թ. հունվար-սեպտեմբերին 103.3 միլիոն դրամի ներդրումներ են արվել:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47