Հուլիսյան իրադարձությունների մասին խոսելիս պետք է օգտագործել աննախադեպ բառը: Այսօր «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա գնահատմամբ՝ այդ օրերին ամենամասսայական բռնություններն են կիրառվել՝ ընդդեմ լրագրողների:
«Հուլիսի 17-ից 30-ը 27 լրագրող բռնության է ենթարկվել. 19-ը՝ ֆիզիկական բռնության, 8-ի գործունեությունը խոչընդոտվել է: Բազմաթիվ լրագրողներ մի քանի տեսակի իրավախախտումների են բախվել՝ ֆիզիկական բռնությունից մինչև մասնագիտական գործունեության խոչընդոտում: Ոստիկանության գլխավոր նպատակը եղել է այն, որ այդ իրադարձությունների մասին մինիմալ տեղեկություն դուրս գա, դա ոստիկանների օպերացիայի մի մասն է եղել: Թիրախավորված են եղել այն լրագրողներն ու օպերատորները, որոնք լուրջ կադր են ունեցել այդ իրադարձությունների մասին»,- ներկայացրեց նա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հուլիսյան իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններին ի պատասխան ոստիկանության գործողությունները համարում է պասիվ է և ոչ համաչափ:
«8 հոգու նկատմամբ է միայն մեղադրանք առաջադրվել, որոնք, սակայն, ոստիկաններ չեն: Լրագրողների վկայությամբ՝ իրենց հավաքել են մի տեղ և կիրառել նռնակներ: Փաստորեն, իսկապես լրագրողների նկատմամբ միտումնավոր հաշվեհարդար են տեսել»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47