ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս օրենքների նախագծերով առաջարկվում է շարունակել այն գործընթացը, որ սկսել են անցած և նախանցած տարի: Նա նշեց, որ սա արվում է ավելի արդյունավետ ինքնակառավարում ստեղծելու համար: «Մենք ունենք արդեն 18 խոշորացված համայքներ, որոնց մեջ 140 համայքներ են միավորված: Այս փաթեթով առաջարկում ենք ձևավորել ևս 34 ավելի ընդգրկուն տեղական ինքնակառավարման մարմիններ, որի մեջ առաջարկում ենք միավորել 328 համայքներ»,- ասաց նա:
Տերտերյանի խոսքով՝ փաթեթը ընդունելուց հետո կանցկացվեն նոր ընտրություններ և կձևավորվեն նոր տեղական ինքնակառավարման մարմիններ:Նա ասաց, որ ընտրությունները կանցկացվեն միամանդատ ընտրակարգով՝ կընտրվեն համայնքի ղեկավարներ և միամանդատ այդ բոլոր համայնքների տարածքների ընդգրկումով կընրտվեն համայնքի ավագանիներ:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև 10 հազար բնակիչ ունեցող համայքների համար 10 և դրանից ավել ընդգրկող խոշորացված համայքների համար 15 ավագանու անդամներ կլինեն: Նա տեղեկացրեց նաև, որ այն բոլոր համայքները, որ կընկնեն խոշորացման տակ կունենան վարչական ղեկավարների ինստիտուտ՝ ինչը օրենքով նախատեսված պարտադիր պայման է:
«Նախատեսել ենք ևս մեկ հաստիք, որը կզբաղվի գործավարությամբ: Խոշորացված համայնքը կունենա միասնականացված բյուջե, կունենա միասնական 5-ամյա զարգացման ծրագիրը: Այսօրվա գործող համայքնի իրավահաջորդը կդառնա խոշորացված համայնքը»,- ասաց նա:
Նա նշեց, որ խոշորացման գնալու բարդությունները լուծելու համար իրենց նախարարությունը մշակել է բազմաթիվ փաստաթղթեր նորաստեղծ համայնքի ղեկավարի ավագանու աշխատանքին, նորաստեղծ համայնքում ծառայությունների մատուցման ձևերին և այլնի վերաբերյալ: Նա ընդգծեց, որ կարևոր է, որ բոլոր այն համայքները որոնք ընկել են խոշորացման տակ մատուցվող ծառայությունների թիվը չի նվազել:
«Այսինքն համայնքային դպրոցները և այլ հաստատությունները, որոնք ծառայություններ են մատուցում չեն կրճատվել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ավագանուն համայքներից նիստերին ներկայացված լինելուն Տերտերյանի խոսքով՝ ծրագիր կա, որ փոքր համայքների ավագանու անդամները ևս ընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ մինչ այդ անպայման ներկայացուցիչներ կունենան ավագանիներում բոլոր համայքներն էլ:
«Օրենսդրական փոփոխություն է արվել և բոլոր վարչական ղեկավարները օժտվել են մասննակցելու ավագանու նսիտերին և ներկայացնելու հարցեր ավագանու քննարկմանը»,- ասաց նա և հավելեց, որ ավագանիների նիստերը կհեռարձակ
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47