Միհրան Հարությունյանը որեւէ կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Ես հենց նոր համացանցից տեղեկացա շրջանառվող լուրերին, Միհրանի հետ զրուցեցի, նա հայտնեց, որ կռվի վայրում եղել է, բայց չի մասնակցել կռվին: Այս պահին Միհրան Հարությունյանը հիվանդանոցում է եւ պատրաստվում է ձեռքի վիրահատությանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Միհրան Հարությունյանը, ըստ ռուսական Life.ru-ի, Մոսկվայի կենտրոնում կռվի է բռնվել իր ընկերոջ` Սամվել Ավետյանի հետ, եւ իր մոտ եղած տրավմատիկ ատրճանակել կրակել եւ ոտքից վիրավորել է Ավետյանին:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն Սամվել Ավետյանը հրաժարվել է հոսպիտակացվելուց եւ բողոք չի ներկայացրել Միհրան Հարությունյանի դեմ: Ընկերները ոստիկանությանը պնդել են, որ կրակոցը հնչել է պատահաբար:
«Միհրան Հարությունյանը ոչ մեկի վրա չի կրակել, կռվի չի բռնվել որեւէ մեկի հետ: Այդ մասին փաստում է նաեւ ինքն անձամբ, ում հետ ես ինքս եմ խոսել: Նման միջադեպ եղել է, բայց մեր օլիմպիական չեմպիոնը դրա մասնակիցը չի եղել: Դեպքը եղել է այսպես. Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում հայերի միջեւ կռիվ է ծագել, կրակոց է եղել, բայց Միհրանն այդ պահին այդտեղ չի եղել: Նրա անունը շրջանառվում է, քանի որ այնտեղ կայանված է եղել Միհրանի մեքենան: Ոստիկանությունը ուսումնասիրել է այնտեղ դեպքի պահին գտնվող մեքենաները, այդ թվում եւ Միհրանինը:
Այս պահին Միհրան Հարությունյանը գտնվում է հիվանդանոցում, բուժզննման է, քանի որ վաղը տեղի է ունենալու Միհրան Հարությանյանի ձեռքի վնասվածքի հերթական վիրահատությունը: Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանն արդեն վիրահատվել էր, նա արդեն աստիճանաբար մարզվում էր, բայց ոչ լիարժեք: Օրերս, հերթական բուժզննման արդյունքում պարզվել է, որ նրա ձեռքի ջլերից մեկը պոկված է եւ լիարժեք վերականգնելու համար եւս մեկ վիրահատության անհրաժեշտություն կա: Այս տարի Միհրան Հարությունյանը չի միանա մեր հավաքականին: Շատ էինք ցանկանում, որ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը միանար թիմին, բայց այս տարի դեռեւս չի լինի հավաքականում: Վիրահատությունից հետո կրկին երկար վերականգողական փուլ կանցնի: Իսկ ինչ մնում է այդ խոսակցություններին, դրանք իրականությանը չհամապատասխանող լուրեր են»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02