Կատարն ունի սեփական շահեր Պարսից ծոցում, որոնք տարածաշրջանում առկա շահերի նկատմամբ գերակա են: Նման հայտարարություն է արել ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը «Լրատվական» ռադիոյի եթերում:
Անդրադառնալով Պարսից ծոցի երկրների կողմից Կատարին բոյկոտելու թեմային՝ Վարդան Ոսկանյանը նշել է, որ այս ամենի նպատակը Կատարի մասնակցությունից հրաժարվելով՝ Սաուդյան Արաբիայի կողմից հակաիրանական դաշինք ձևավորելն է:
Ըստ իրանագետի՝ քանի որ այս ամենը մեր անմիջական հարևանությամբ է գտնվում՝ այդտեղ ընթացող յուրաքանչյուր գործընթաց առնվազն գոնե հետաքրքիր է մեզ:
«Անհանգստություն կա, որ միջազգային ահաբեկչական կառույցներն այդ ոչ վիզային ռեժիմի առկայության պայմաններում կարող են Կատարից մուտք գործել Հայաստան: Բայց Կատարի քաղաքացիները մոտ 280 հազար են, և բոլորը, փաստացի, մեծահարուստներ, ովքեր շահագրգռված չեն իրենց բարեկեցիկ կյանքը թողնել և ահաբեկչական որևէ գործողությամբ զբաղվել»,-ասել է Իրանագիտության ամբիոնի վարիչը:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններին՝ Վարդան Ոսկանյանն ասել է, որ եթե Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը բազմաթիվ սխալներից հետո ի վերջո հանգեց այն եզրակացության, որ պետք է հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել, ապա կարծեք թե Թրամփի վարչակարգը փորձում է հետ պտտել գործընթացը, ինչը խելամիտ չէ: Համենայնդեպս, Մերձավոր Արևելքում ստեղծել հակաիրանական դաշինք, որը ղեկավարվում է մի այնպիսի պետության կողմից, որտեղ ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, անհասկանալի կարող է լինել ԱՄՆ-ի քաղաքացիների համար:
«Մի հանգամանք հաշվի չի առնվում. իրանցիները երբեք միջազգային քաղաքականության օբյեկտ չեն եղել, նրանք մշտապես սուբյեկտ են եղել: Իրանը խաղում է սեփական խաղը: Ինչպես հայտնի ամերիկյան անեկդոտն է ասում՝ Իրաքում կռվում են ամերիկացիները, բայց հաղթում են իրանցիները: Նույնը կարելի է ասել ողջ Մերձավոր Արևելքի վերաբերյալ: Երբեք հապշտապ որոշումներ չեն ընդունում: Իրանցիները «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» ասույթի լավագույն իրականացնողներն են: Այս իմաստով վարվել Իրանի հետ այնպես, ինչպես, թող ներվի ասել, Կատարի հետ, բավական սխալ է»,-ասել է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան այն պետություններից է, որի պարագայում նույնիսկ պետության անվան մեջ արձանագրված է իշխող տոհմի՝ Սաուդյան տոհմի անունը: Նրա խոսքով՝ այս իմաստով, եթե Միացյալ Նահանգներն անընդհատ խոսում է մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրների մասին, ապա Մերձավոր Արևելքում այս հարցով համար մեկ թիրախը միգուցե հենց Սաուդյան Արաբիան է:
«Մերձավոր Արևելքի այս պետությունները, չնայած ամերիկյան անընդհատ ներկայությանը, ամերիկյան ուղղորդմանը, չկարողացան ձևավորել հակաիրանական դաշինք»,-ասել է
Վարդան Ոսկանյանը:
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01