«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը կրճատումների գործընթացում «թայմ աութ» է վերցրել, ամենայն հավանականությամբ՝ ԱԺ-ում ատեստավորում կանցկացվի, որ հասկանալի դառնա, թե ուռճացված աշխատակազմում քանիսն են համապատասխանում պաշտոնների անձնագրերին, ունե՞ն բավարար գիտելիքներ, հմտություններ։
Բանն այն է, որ չնայած գերուռճացված հաստիքացուցակին, ԱԺ-ում պրոֆեսիոնալ փորձագետների ու թարգմանիչների պակաս կա, քանի որ աշխատանքի ընդունվել են ծանոթ-բարեկամ-քավոր-սանիկ կապերով։ Ասենք, արտաքին կապերի վարչությունում Իրանի գծով աշխատակիցը պարսկերենին չի տիրապետում և այլն։ Միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա, թե որ վարչությունները կլուծարվեն, որոնք կմիավորվեն և այլն։ Առայժմ օպտիմալացումը տեղի է ունեցել ԱԺ նախագահի աշխատակազմում՝ կրճատվել են նրա օգնական-խորհրդականները, ինչպես նաև՝ Սաղաթելյանի խորհրդականներից մեկը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարն արդեն դիմել է կառավարությանն ու ճանապարհային ոստիկանությանը, և, ամենայն հավանականությամբ, մեկ ամսվա ընթացքում ազգընտիրներին կտրամադրվեն նոր սերիաներով համարանիշներ։
Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համարանիշների հարցում նոր լուծում է գտնվել, քանի որ տարիների ընթացքում ԱԺ-ի հետ կապ չունեցող մեծ թվով մարդիկ ստացել ու պահել են ԱԺ մեքենաների համարանիշները, ուստի որոշվել է այդ համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսել, այլ գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով։ Դրանք կլինեն «ԱԺ» կամ «ՀՀ» տառերով։ Նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած և հետ կվերցվեն ավտոտեսչության կողմից»։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01