«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետի պաշտոնն արդեն մեկ ամիս է՝ զբաղեցնում է Արմեն Լաբլաջյանը: Բնապահպանության նախարարությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ Լաբլաջյանը մասնակցել է քաղծառայության մրցույթին և հաղթող է ճանաչվել. նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մայիսի 4-ի հրամանով նա նշանակվել է այդ պաշտոնում:
Արմեն Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարար (ներկայումս ԱԺ պատգամավոր) Արամ Հարությունյանի վարորդի՝ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է: Նա բնապահպանության նախարարության տեսչության անտառների վերահսկողության պետն էր:
2014 թվականի օգոստոսի 26-ի իր աշխատասենյակում ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Ձերբակալությունից 72 ժամ անց նա կալանավորվեց կաշառք ստանալու մեղադրանքով: Դատական տեղեկատվական համակարգից armtimes.com-ը տեղեկանում է, որ Արմեն Լաբլաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակներում ծառայության գծով, հովանավորչության և թողտվության համար «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանից 2014 թվականի մայիս ամսին պահանջել և Զարզանդ Կարապետյանի փոխանցմամբ ստացել է ընդհանուր խոշոր չափերի հասնող՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Ոստիկանության լրատվականի տարածած տեսանյութի համաձայն էլ Արմեն Լաբլաջյանը թույլատրել է մի շարք քաղաքացիների առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Գետամեջ, Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից տեղափոխել մեծ ծավալի սև հող և չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ստացել է ընդհանուր 975 հազար դրամ:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընթացած դատական պրոցեսի ժամանակ նա արդարացվեց հանցադեպ չլինելու հիմքով: Հարկ է հիշեցնել, որ Արամ Հարությունյանը 2014-ից 2015 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը: Դատավարության ընթացքում երեք անգամ փոխվել է Արմեն Լաբլաջյանի մեղադրանքը, իսկ վերջում նա արդարացվել է: Մեղադրող դատախազը դիմել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ է մնացել:
Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև բնապահպանության նախարարության Արագ արձագանքման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանը, որն, ի դեպ, նախկին նախարար Արամ Հարությունյանի ընկերոջ տղան է: Նա նույնպես դատավարության ընթացքում արդարացվեց:
Արմեն Լաբլաջյանն այսօր արդեն հարցազրույցներ է տալիս և խոսում մայրաքաղաք Երևանի բնապահպանական խնդիրներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:17
10:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55