ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ մարդկությանն ու աշխարհին ներկայացրած վտանգի մասին կառույցի գլխավոր քարտուղարի զեկույցը:
Ըստ զեկույցի՝ ԻՊ-ի շարքերում կռվում է 12-20 հազ. զինյալ, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է հատկապես վերջին 16 ամսում, փոխանցում է lenta.ru-ն:
Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի շարքերը նոսրանում են հատկապես օտարերկրացի գրոհայինների առումով, դրան զուգահեռ, սակայն, առաջանում է այս զինյալների՝ Արևմուտք վերադառնալու վտանգը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ենթադրում է, որ ներկա փուլում ԻՊ-ի կողմից հիմնական սպառնալիքը հենց կոնֆլիկտային տարածքից այլ երկրներ տեղափոխվելն ու այնտեղ նոր ահաբեկչական ակտեր իրականացնելն է:
Կրիտիկական մակարդակի վրա է նաև ԻՊ-ի ֆինանսական վիճակը: ՄԱԿ-ում ենթադրում են, որ այժմ ինքնահռչակ խալիֆայության ամսական բյուջեն կազմում է միջինը մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար՝ այն դեպքում, երբ 2015թ.-ին ԻՊ-ի եկամուտը կազմում էր ամսական մինչև 500 մլն դոլար:
Նախօրեին ԻՊ ահաբեկչական խմբավորումը նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող հարձակումների մասին:
ԻՊ-ը, մասնավորապես, զգուշացրել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Ավստրալիայում իրականացվելիք հարձակումների մասին: ԶԼՄ-ների փոխանցմամբ` գրոհայինները խոստանում են, որ հարձակումները գրեթե ամեն օր են լինելու:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56