«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հրազդանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի լուրը ցնցել էր հրազդանցիներին. քաղաքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ մեքենայի ղեկին եղել է քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը:
«Միշտ էլ քաղաքապետն իր ծառայողական մեքենան անձնական շահերի համար է օգտագործել, պատահական մեքենա չէր, ով կարող էր վարել քաղաքապետի ծառայողական մեքենան»,- ասում է հրազդանցիներից մեկը: Վրաերթի ենթարկվածը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանն է, 4 երեխաների հայր, ով ամիսներ առաջ ընդունվել էր աշխատանքի Կոտայքի ԳԳՄ-ում՝ որպես վթարային բաժնի աշխատող: «Հրազդան» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ քաղաքացին հիվանդանոց տեղափոխվել է անգիտակից վիճակում և կես ժամ անց մահացել: Հրազդանում երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր քաղաքապետի ծառայողական մեքենայի ղեկին եղել է քաղաքապետի վարորդը:
Ասում են՝ վարորդը վրաերթից հետո հանել է ավտոմեքենայի համարանիշները և դիմել փախուստի: Զանգահարեցինք Հրազդանի ոստիկանություն՝ տեղեկանալու, թե հայտնաբերվել է մեքենայի վարորդը: Մեզ ասացին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել. «Դիմեք ոստիկանության լրատվության բաժին»: Ոստիկանության լրատվության բաժնից էլ, թե՝ «դիմեք Քննչական, այդ գործով Քննչական է զբաղվում»: Իսկ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:
Հրազդանցիները մինչ այդ քննարկում էին, որ քաղաքապետը շատ ջերմ կապեր ունի Հրազդանի ոստիկանության հետ, և ցանկացած միջադեպ, քաղաքապետի շրջապատի հետ կապված, անմիջապես «ջրվում» է: Ավելի վաղ քաղաքապետն անգամ մեծ նվեր է մատուցել ոստիկանությանը, համայնքի բյուջեից 4 մլն. 210 հազար դրամով ձեռք է բերել DEAWOO-NEXIN լյուքս մակնիշի ավտոմեքենա և նվիրել Հրազդանի ոստիկանության բաժնին: Ավելի ուշ, իրոք, Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թերևս լրատվամիջոցների շնորհիվ փորձ չարեցին կոծկել դեպքը. «ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01