«Ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել Ազգային ժողովի նիստերից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կատարվում խմբակցությունում, նիստերին չի գալիս խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նաև խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը:
Նրա խոսքով, բացակայությունների հարգելիությունը որոշվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, երբ որ սահմանը լրանա, ԱԺ խորհուրդն իրավաբանական գնահատական կտա։
«Ո՞վ է ասել, որ եթե տվյալ պատգամավորն այդ պահին բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես այդ պահին զբաղված չէ իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Մեկը կարող է գտնվել Ազգային ժողովի սահմաններից դուրս, բայց կատարել ոչ պակաս կարևոր առաքելություն ընդհանուր, հասարակական, պետական խնդիրների հետ կապված: Հակված չեմ կարծել, որ եթե պատգամավորը չի գտվում ԱԺ նիստում, ապա նրա պատգամավորական կարգավիճակից բխող առաքելությունը պետք է ստորադասել անպայման նիստին գտնվող, բայց պարապ ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթներից կամ պահվածքից: Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, եթե մարդիկ կան, որ գալիս են ընդամենը ներկա ստանալու համար, այդ դիրքորոշումն էլ չեմ ընդունում»,- ասաց Գ. Պետրոսյանը:
Խոսելով «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագծի մասին, որ այսօր ԱԺ նիստում ընդունվեց, պատգամավորն ասաց, որ կողմ է քվեարկել մի քանի պատճառաբանությամբ. նախ՝ «Ծառուկյան» դաշինքի ոչ պակաս կարևոր առաջարկներ հաշվի էին առնվել:
«Հեռու եմ այն մտքից, որ եթե կոնկրետ իմ անձնական դիտողությունը, նկատառումը հաշվի չի առնվել, ինքնին բավարար է, որպեսզի նախագծին դեմ քվեարկեմ: Դաշինքում քննարկվել էր, մենք ունեինք դրական դիրքորոշում արդեն համապատասխան փոփոխություններից հետո»,- նշեց նա:
Հարցին, թե «Ազդարարման ինստիտուտը» կարդարացնի՞ իրեն, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն ասաց. «Հայաստանյան իրականության պայմաններում մի փոքր չի ընկալվում: Բայց ինքս հակված չեմ դա համարել բացասական երևույթ ամբողջությամբ: Ճիշտ կազմակերպելու դեպքում «Ազդադարի ինստիտուտը» կարող է աշխատել, միայն թե մեր ազգային մտածողությունից ելնելով՝ մտավախություն կա, որ կարող են ազդարարները չարաշահել իրենց ունեցած հնարավորությունները: Բայց եթե իրավապահ մարմինները գտնվեն իրենց բարձրության վրա, տուրք չտան ազդարարների խելահեղ գաղափարներին, նախաձեռնություններին, վարվեն օրինականության սկզբունքին համաձայն, այդ ինստիտուտը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32