Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում տեղի ունեցած հարձակումների առնչությամբ կարողացել են հայտնաբերել և ձերբակալել ևս մի քանի կասկածյալի: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Ձերբակալություններն իրականացրել են նախարարության ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ:
Ահաբեկիչների ձերբակալության համար ձեռնարկված գործողության ընթացքում հետախուզության ուժերը հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք և ռումբի բաղադրիչներ, պայթուցիկ գոտիներ, կապի միջոցներ և կեղծ փաստաթղթեր: Բացի այդ, հայտարարության համաձայն, երկրի հյուսիս-արևմուտքում վահաբիստ-թաքֆիրիստների կողմից օգտագործվող մի քանի տներ են հայտնաբերվել և «մաքրվել» ահաբեկիչներից:
Նախարարության հայտարարությունից առաջ գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Իրանի ոստիկանությունը Թեհրանում չորեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչություններին առնչության կասկածանքով երկու կասկածյալի է ձերբակալել: Ձերբակալություններն իրականացվել են Իրանի Քերմանշահ շրջանում հակաահաբեկչական գործողություններից մեկի շրջանակում: Հինգշաբթի գիշերը նույն շրջանում իրականացված մեկ այլ հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանությունը 92 ատրճանակ է առգրավել ավտոմեքենայի միջից:
Հինգշաբթի ավելի վաղ Հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է սպանված հինգ ահաբեկիչների անունները:
Նախարարության հայտարարության համաձայն՝ խորհրդարանում հարձակում իրականացրած հինգ հարձակվողները քրեական անցյալով ահաբեկիչներ էին, որոնք կապված էին «վահաբիստական և թաքֆիրիստական խմբերի» հետ:
ԻՊ-ին միանալուց հետո հինգ ահաբեկիչները հեռացել էին Իրանից և ներգրավված էին Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա քաղաքում ահաբեկչական խմբավորման գործողություններում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի հարձակում է տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին հայտնել էր, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել 3 ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները՝ հինգ հոգի, ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56