Հունիսի 10-ից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում կսկսվի բերքահավաքը, այս մասին Մարտակերտում լրագրողների հետ զրույցում ասաց շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:
«Բերքի չափը կորոշի կոմբայնը», - կատակելով ասաց Վլադիկ Խաչատրյանն` ավելացնելով.
«Բավականին բերք ունենք, մնում է այն պահպանենք հրդեհներից ու հնձենք»:
Հրդեհները` հատկապես բերքահավաքի շրջանում լուրջ վտանգ են: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի խոսքով` դրանք ինչպես բնածին են, այնպես էլ` մարդածին:
«Հաճախ հակառակորդը վառում է խոտն իր կողմից, որպեսզի քամին բերի դեպի մեր դաշտեր ու այդպես բերքը փչանում է: Այս տարի դրան հակազդելու համար ձեռնարկել ենք լուրջ միջոցներ», - ասաց Վլադիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ բերքահավաքից առաջ սահմանային հատվածներում դաշտերը մշակվել են հատուկ աղային լուծույթով, որը բացառում է կրակի տարածումը: Բացի այդ, շրջանը բաժանվել է մի քանի տեղամասի, որոնցից յուրաքանչյուրի մոտ հերթապահելու է հրշեջ մեքենա:
«Փորձում ենք օգտագործել նաև այստեղով անցնող գետերը: Մասնավորապես, դրանցից մի քանիսի վրա կառուցվել են փոքրիկ ջրամբարներ, որոնցից հրդեհի դեպքում կօգտվեն հրշեջները», - բացատրեց Վլադիկ Խաչատրյանը:
aysor.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47