Հունիս 9-ին «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Չորս պահանջ կա դրված: Առաջին պահանջն է Սահմանադրության 1-ին, 2-րդ , 179-րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Երկրորդ պահանջով՝ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդված 1-ին մասը: Այսինքն՝ ՏԻՄ օրենքի քվորումի համապատասխան դրույթն ենք վիճարկում:
Երրորդը՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջն է:
Չորրորդը՝ պահանջում ենք Վանաձոր համայնքի ավագանու մարտի 31-ի՝ 2017-2021 թվականի հնգամյա զարգացման որոշումն անվավեր ճանաչել»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանում վիճարկվում է ավագանու որոշումը, նման նախադեպ չի եղել:
Նա մեկնաբանեց, որ ոչ իրավական լեզվով ասած՝ պահանջում են անվավեր ճանաչել այն դրույթը, որով ավագանու 15 անդամն ասում է, որ քվորում ունեն, սակայն առանց քվորման նիստ են անում ու որոշումներ ընդունում:
Ինչ վերաբերում է ՏԻՄ օրենքի քվորումի համապատասխան դրույթը վիճարկելու պահանջին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ որպես դրանից բխող հետևանք վիճարկում են այն կատերը , որոնք ավագանին ընդունել է ապօրինի նիստերի ժամանակ։
«Եթե ՍԴ-ն բավարարի մեր դիմումը, դրա արդյունքում դուրս է գալու, որ Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չի գումարել իր ընտրվելուց հետո, այստեղ օրենքով սահմանված կարգով պետք է ավագանու լիազորությունները դադարեն և նոր ընտրություններ տեղի ունենան»,– բացատրեց նա:
Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ երրորդ պահանջով վիճարկում են նաև ՏԻՄ–ի մասին այն դրույթը, որն անորոշ հայեցողություն է տալիս կառավարությանը, որով ասում է՝ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու ժամկետը և դրանով դադարեցնել գործունեությունը։
«Ի՞նչ է նշանակում կարող է կրճատել:Այս խնդիրներն են դրված ՍԴ-ի դիմումում և մեր կողմից մանրամասն հիմնավորված է: Չի կարող այնպես լինել, որ 33 հոգանոց ներկայացուցչական մարմինն ուղղակի դառնա 15 հոգանոց մարմին: Եթե սա նախադեպ դառնա և ՍԴ-ն ասի, որ նորմալ է, ինչը ես բացառում եմ, նույն բանը կարող է կատարվել Գյումրիում և Երևանում, որովհետև այդտեղ ևս կա համամասնական ընտրություններ»,– ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է բացառում ՍԴ-ի որոշումը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ խախտումները շատ ակնհայտ են.«Այնքան ակնհայտ են խախտումները, որ ես կարծում եմ՝ ՍԴ-ն կբավարարի դիմումը»:
tert.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32