ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին նման շուկաներ բացվում են արդեն 7-րդ տարին անընդմեջ: Տոնավաճառի 125 տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն են ստացել ՀՀ մարզերից ժամանած գյուղացիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շրջել են շուկայի տարածքում, զրուցել գյուղմթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ, համտեսել գյուղմթերքն ու գնումներ կատարել:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նաև նշել է, որ քաղաքապետարանը գործուն աջակցություն է ցուցաբերում գյուղմթերքների տոնավաճառի կազմակերպմանը`տրամադրելով համապատասխան տարածք ու հոգալով սանիտարական պատշաճ պայմանների ապահովումը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ հիշեցրել է, որ երբ բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, մտավախություն կար, որ դրանից կարող են տուժել նաև գյուղացիները: Սակայն նման անցանկալի զարգացում տեղի չի ունեցել, քանի որ անմիջապես հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` մայրաքաղաքի վարչական շրջաններում երեք տասնյակից ավելի գյուղատնտեսական փոքր շուկաներ բացելու վերաբերյալ: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ, իսկ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական: Նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունը նաև կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01