ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը:
Նախագահ Սարգսյանը զրույցում նկատել է, որ ոչ մի գերմանացի քաղաքական գործիչ չի ժխտում ցեղասպանության փաստը, նույնիսկ նրանք, ովքեր այժմ դեմ են հանդես գալիս բանաձևին: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գոծիչները հավատարիմ կմնան ընդհանուր արժեքներին և դրանք վեր կդասեն ժամանակավոր քաղաքական շահերից:
Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիան նույնպես պատմական պատասխանատվություն է կրում 1915թ-ի իրադարձությունների համար:
«Գերմանական կայսրությունը, լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, պատմական ականատեսն էր այդ հանցագործությունների և կարող էր ինչ-որ քայլեր անել դրանց կանխարգելման համար: Սակայն ոչինչ չի արվել: Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է հատկապես բարոյական տեսանկյունից պաշտպանել արժեքները, որոնք ոչ մի փոխզիջում չեն ճանաչում»,- ասել է նախագահը:
Նախագահ Սարգսյանը նաև խոսել է բանաձևի հնարավոր ընդունումից հետո փախստականների վերաբերյալ Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ձեռքբերված համաձայնագրի ճակատագրի մասին և կարծիք է հայտնել, որ այդ համաձայնագիրը «կավե ոտքեր» ունի և չափազանց դժվար է այն իրագործել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին է Թուրքիան: Սերժ Սարգսյանը որպես օրինակ նշել է հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանն արգելափակեց և խոչընդոտեց դրանց կյանքի կոչելը:
Աղբյուրը` panorama.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55