Magnis.news-ը զրուցել է, խաչքարագործ, Հին Ջուղայի խաչքարերի պուրակի հեղինակ, «Արտ Ֆեստ»-ի ժյուրիի անդամ` Արտակ Համբարձումյանի հետ:
- Ի՞նչպես ընտրեցիք խաչագործությունը որպես մասնագիտություն և ո՞րն է Ձեր առաջին աշխատանքը:
- Ես հավատում եմ նախախնամությանը: Ի սկզբանե կարծես կանխորոշված էր, ի վերուստ տրված այդ հետաքրքիր և անկրկնելի ճանապարհը, որը հնարավորություն տվեց ապրելու և ապրեցնելու: Մանուկ հասակից սեր ունեի խաչի նկատմամբ: Դեռ դպրոցական էի, երբ պատրաստեցի իմ առաջին աշխատանքը՝ առաջին խաչքարը: Աշխատանքի ուսուցման դասաժամերին աշակերտները փայտի վրա զարդանախշեր էին փորագրում, իսկ ես անտաշ քարի վրա խաչ քար էի քանդակում: Այնքան հաջողված էր ստացվել, որ դրվեց դպրոցի թանգարանում:
- Երբ պլանավորում եք հաջորդ աշխատանքը, ամբողջությամբ պատկերացնո՞ւմ եք վերջնական տարբերակը:
- Կան էսքիզներ, որոնք թղթին եմ հանձնում, տեսնում եմ ապագա ստեղծագործության ավարտը, բայց լինում են դեպքեր, որ քանդակելու ընթացքում որոշակի փոփոխության են ենթարկվում: Անմիջապես քանդակելու ընթացքում ստեղծագործելն առավել անմիջական և անկեղծ է:
- Որքանո՞վ են արդարացված աշխատանքի ընթացքում կատարած իմպրովիզները:
- Հետաքրքիր հարց է: Այնքանով, որքանով վերջնական տեսքը գնահատում են մարդիկ՝ եթե դրական են արտահայտվում, ապա իմպրովիզը արդարացված է:
- Որպես ժյուրիի անդամ ինչպիսի՞ աշխատանքներ կցանկանաք տեսնել Արտ Ֆեստի շրջանակներում: Ի՞նչ սպասումներ ունեք:
- «Արտ Ֆեստ»-ը հրաշալի փառատոն է, որը երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս, բացահայտվում են նոր անուններ: Հետևաբար լավ առիթ է ծանոթանալ երիտասարդ ստեղծագործողներին, տեսնել նրանց հրաշալի աշխատանքները: Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, այդ իսկ պատճառով սպասումներս անսահման մեծ են:
- Նկատո՞ւմ եք արդյոք նոր սերնդի մեջ հետաքրքրություն դեպի խաչագործությունն ու քանդակագործությունը:
- Խաչքարագործության արվեստը սոսկ արվեստ չէ, դա նաև ապրելակերպ է, որպես հայ քրիստոնյայի, որ հնարավորություն է տալիս ճշմարիտ ապրելու: Խաչքարը հայի աղոթքն է առ Աստված: Այսօրվա երիտասարդների մեջ կա լավ կորիզ, որ ձգտում են դեպի խաչքարագործությունը՝ քանդակագործությունը:
- Ձեր խորհորդը «Արտ Ֆեստ 2017»-ի թվականի մասնակիցներին:
- Ուզում եմ Արտ Ֆեստի բոլոր երիտասարդ ստեղծագործողներին մաղթել հաջողություն և հիշեն, որ անկախ մրցույթի արդյունքներից, բոլորը հաղթել են, որովհետև բոլորն էլ ստեղծագործողներ են, իսկ ստեղծագործելը Աստվածային երևույթ է:
Լրագրող` Էդգար Մադոյան
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03