ՀՀ պետական բյուջեում 2017 թվականի հունվար-ապրիլին հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.4%-ն ապահովվել են ակցիզային հարկի հաշվին` կազմելով 19.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 11.1 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 8.5 մլրդ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 18.3%-ով կամ 3 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ՀՀ-ում արտադրվող, և´ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերում՝ համապատասխանաբար 49.4%-ով (2.8 մլրդ դրամով) և 2.1%‑ով (232.5 մլն դրամով):
Ներքին արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում ապահովվել է ծխախոտի արտադրանքից ստացված մուտքերի աճի և 2016 թվականի մայիսի 1‑ից սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառելու արդյունքում: Ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից ստացված ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող բենզինից ստացված մուտքերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 13.4%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 48.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 6.5%-ով կամ շուրջ 3 մլրդ դրամով:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01