Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպմանը մեր հավաքականին աջակցելու են մեկնել երկրպագուների «Առաջին հայկական ճակատի», ՖԱՖ շարժման ներկայացուցիչները: Կարևորագույն հանդիպումից առաջ մրցավայրում տիրող վիճակի և առաջիկա հանդիպման մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:
– Ինչպիսի՞ն է իրավիճակը Պոդգորիցայում Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումից ժամեր առաջ:
– Այս պահին գտնվում ենք Պոդգորիցայից 50 կմ հեռավորության վրա: Այստեղ ամեն ինչ համեմատաբար հանգիստ է: Մի քանի ժամից կմեկնենք մայրաքաղաք տոմս ձեռք բերելու և մոբիլիզացվելու նպատակով: Նշեմ, որ երեկ խնդիր եղավ տեղի ոստիկանների հետ: Նրանք թույլ չտվեցին առանձին խմբերով և Հայաստանի հավաքականի շապիկներով քայլել՝ պնդելով, որ անվտանգության հետ կապված խնդիր են լուծում: Հուսով եմ՝ այսօր տհաճ միջադեպեր չեն լինի, քանզի տարբեր երկրներից խմբերով հայ երկրպագուներ են ժամանելու:
– Ինչո՞վ կբացատրեք տեղի ոստիկանների նման վերաբերմունքը հայ երկրպագուների նկատմամբ:
– Կարծում եմ՝ նման վերաբերմունքը նորմալ է: Նրանք ավելի լավ գիտեն իրենց երկրպագուներին: Անվտանգության նկատառումներով նրանք անընդհատ մեզ հետ են: Երեկ ուղեկցեցին քաղաքից քաղաք, և այսօր էլ հայ երկրպագուները կլինեն ոստիկանների ուժեղ հսկողության ներքո:
– Որքա՞ն հայ երկրպագու ներկա կլինի «Գրադսկի» մարզադաշում:
– Իմ հաշվարկով՝ մարզադաշտում ներկա կլինեն 100-150 հայ երկրպագուներ, ինչը նորմալ թիվ է: Ակտիվ երկրպագող զանգվածը կկազմի 50-70 մարդ: Ամեն դեպքում հուսով եմ, որ մեր ձայնը լսելի կլինի: Մարզադաշտ ենք գնալու մեր պաստառներով և թմբուկներով:
– Բալկանյան երկրների երկրպագուները հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով: Ինչպե՞ս են նրանք տրամադրված Հայաստանի հետ խաղին:
– Շատ բան չեմ կարող ասել նրանց տրամադրվածության մասին: Նրանց հետո որևէ առնչություն դեռ չենք ունեցել: Գիտեմ, որ գլխավոր ֆան-ակումբն է «Վարվարին», որը աջակցում է Մոնտենեգրոյի գլխավոր թիմին և ազգային հավաքականին: Այս ակումբն ունի մի քանի տասնյակ տարվա պատմություն: Նրանք նույն սերբերն են, մի քանի տարի է, ինչ անջատվել են Սերբիայից: Հուսով եմ, որ նրանց հետ անախորժություններ չեն լինի:
– Ձեր կանխատեսումը Մոնտենեգրո-Հայաստան հանդիպման վերաբերյալ:
– Շատ հազվադեպ երևույթ է: Մեր խմբի բոլոր անդամների մոտ այնպիսի տրամադրություն է, որ անպայման հաղթելու ենք: Վերջին տարիներին հավաքականի հետ արտերկիր ենք մեկնել և ուրախացել նույնիսկ ոչ-ոքիի համար: Հիմա իրավիճակը փոխվել է, բոլորս հաղթանակ ենք ակնկալում, և կարծում եմ՝ այն իրատեսական է:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաշվով կավարտվի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:
– Հաշիվ կանխատեսել չեմ սիրում, քանզի գուշակություններս չեն իրականանում: Ցանկացած հաշվով հաղթանակը մեզ կբավարարի՝ լինի դա 1:0, թե 5:0: Իրականում խմբում տեղը բարելավելու համար անհրաժեշտ է շատ գոլեր խփել: Սակայն խաղն այնպիսի մեծ նշանակություն ունի, որ ցանկացած հաղթանակ գոհացնող կլինի:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42