Հունիսի 10-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է լրագրողների հարցերին:
– Առաջինը, շնարհավորում եմ Չեռնոգորիայի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ։
– Չկարողացաք վնասազերծել Ստևան Յովետիչին, չնայած որ երեկ ասում էիք, որ փորձելու եք չեզոքացնել իրեն։
– Իրոք, այն ինչ պլանավորել էինք, չկարողացանք կատարել։ Իսկ Յովետիչն էլ ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Պլանավորելը մեկ բան է, կատարելը` ուրիշ։
– Ի՞նչն էր այսօրվա և վերջին երեք խաղերի տարբերությունը
– Որ ասեմ, որ ցանկություն չկար, դա այդպես չէ։ Զիջեցինք պայքարում, որն որոշիչ էր այսօր։ Առաջին գոլից հետո մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ և չօգտագործեցինք, իսկ երկրորդ գոլից հետո, Չեռնոգորիան լիովին վերահսկում էր խաղը և ինչ-որ նախատեսել էինք չկարողացանք իրականացնել։
– Դուք ասել էիք, որ եկել եք այստեղ երեք միավորի համար։ Այժմ Դուք չեք կարծում, որ երևանյան հանդիպումը պատահականություն էր:
– Իհարկե պատահականություն չէր։ Երկրորդ խաղակեսում մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Դա ցանկություն էր, աշխատանք էր և այստեղ պատահականություն չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք և պետք է շատ շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ բարձրակարգ թիմ դառնանք։ Ես իրատես և լավատես եմ, և այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապաչհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են և հաղթանակներ և պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի։
– Ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնց ունենք մեր տրամադրության տակ, մենք ընտրել էինք համապատասխան մարտավարությունը։ Այսօրվա խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։
ffa.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55