Հունիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարը:
Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել ուխտավոր հայորդիներին և նրանց հոգևոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգևոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ հովվապետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ և ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը և անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի և Հայոց Հայրապետի նկատմամբ:
Վեհափառ Հայրապետը համոզմունք է հայտնել ուխտավորներին, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կկերպարանափոխի նրանց հոգին և նոր ներշնչանքի աղբյուր կդառնա` հայրենիքով առավել զորացած վերադառնալու իրենց երկրները և շարունակելու իրենց ազգանվեր ու եկեղեցասեր ընթացքը:
Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու մաղթանքներն է փոխանցել ամերիկահայ և ավստրալահայ համայնքներին՝ հայցելով, որ Աստծու օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն իրենց համայնքային կյանքը:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանել է նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի հոգևոր- կրթական հաստատություններին և Սփյուռքի առջև ծառացող զանազան մարտահրավերներին:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47