Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժերը կաշխատեն հանուն Երևանի ընդհանուր շահի: Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանն իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ուրախ է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ի, ինչպես նաև երևանցիների վստահության քվեին արժանացած մյուս քաղաքական ուժերի համար:
«Դուք բոլորդ այդ վստահության քվեն վաստակել եք դժվարին պայքարում։ Ձեզ կարող է միավորել Երևանի ընդհանուր շահը, և ես հույս ունեմ, որ հենց այդ սկզբունքով աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում։ Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, որ Երևանը հայրենիքի խորհրդանիշն է աշխարհով մեկ սփռված հայության համար»,- ընդգծեց ՀՀ Նախագահը։
Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններով ամփոփվում է 2017թ. ընտրական շրջանը։ «Շատ կարևոր է, որ մենք ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է ժողովրդի կամքը: Այժմ եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը։ 2018թ. խորհրդանշական տարի է լինելու։ Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և առաջին հանրապետության 100-ամյակը: Այդ տարի մենք տոնելու ենք նաև Երևանի 2800-ամյակը: Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի։ Քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական քաղաքի տեսք»,- ասաց Նախագահ Սարգսյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32