Ռուսական НТВ հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Ուորենը «Գնանք, ուտենք» («Поедем, поедим!») զբոսաշրջային հաղորդման շրջանակում կրկին այցելել է Հայաստան, որտեղ փորձել է տեղի համադամ ուտելիքները, այցելել է Սևան, զմայլվել Գեղամա գեղեցկուհու փիրուզագույն անապակ ջրերով, լեռնային խրոխտ համայնապատկերներով, ձկնորսությամբ զբաղվել, սովորել դուդուկ նվագել, Գառնիում ականատես եղել ավանդական լավաշի թխման գործընթացին, ինչպես նաև տոլմա պատրաստել:
Հաղորդման ամբողջ ընթացքում Ուորենը չի դադարում իր հիացմունքը հայտնել Հայաստանի, հայերի, մեր երկրի մշակույթի ու խոհանոցի վերաբերյալ:
Հետաքրքրական է, որ Գառնիում համեղ լավաշից ու այլ կերակուրներից զատ՝ Ուորենի վրա առանձնակի տպավորություն է գործել «Քարերի սիմֆոնիան»:
Հաղորդման ամենադիտարժան պահերից մեկը երգչուհի Սիրուշոյի հետ հանդիպումն է: Հաղորդավարն աստղի հետ հանդիպում է հին հայկական մոտիվներով զարդերի պատրաստման արհեստանոցում ու հարցուփորձ անում այս գործի մասին:
Ուորենի խոսքով՝ երևանյան շուկաներն իր ամենասիրած վայրերից են, քանի որ այստեղ կարելի է համեղ ուտել նույնիսկ գումար չունենալու դեպքում: Հաղորդավարը նկատի ունի այն, որ վաճառականներն անարգել թույլ են տալիս վաճառվող մթերքներից մի-մի կտոր համտեսել:
Ինչ վերաբերում է բուն Երևանին, ապա Ուորենին ամենաշատը գրավում է այն փաստը, որ այստեղ մարդիկ շատ հանգիստ են, ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, ինչը քաղաքին առանձնահատուկ տրամադրություն է փոխանցում:
Շուկայից հետո հաղորդավարն ուղևորվել է Երևանի գինու և կոնյակի գործարան, որտեղ համտեսել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենասիրած կոնյակներից մեկը՝ «Դվին»-ը:
«Չգիտեմ՝ ինչում է հարցը՝ լավ սնունդը, անկրկնելի կոնյակը, թե տեսարժան վայրերը, բայց Հայաստանը վայրկյան առ վարկյան ավելի շատ է դուրս գալիս»,- նկատում է Ուորենը:
Գառնիից հետ հաղորդավարը սովորում է տոլմա պատրաստել հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ: Պատրաստման ամբողջ ընթացքն ուղեկցվում է բազմաթիվ հումորներով՝ այդ թվում նաև տիպիկ հայկական:
«Խենթանում եմ այս երկրի համար ու միշտ մեծ հաճույքով եմ այստեղ գալիս: Ինձ հայերի հետ շատ հարմար ու հաճելի եմ զգում, ներշնչանք եմ ստանում նրանցից»,- եզրափակում է հաղորդավարը:
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03