Հունիսի 10-ին կայացան «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները:
Շուրջ 40 երիտասարդ երգիչ-երգչուհիներ, ովքեր որոշել են իրենց համար ճանապարհ հարթել երգի ասպարեզում, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում ներկայացան իրենց լավագույն կատարումներով: Նրանք հանդես եկան երգեցողության երեք ժանրերում` դասական, էստրադային և ժողովրդական:
«Արտ Ֆեստ» միջազգային փառատոնում նաև երգարվեստի լսումներն էին «բազմազգ»: Հայաստանցի մասնակիցներից բացի` մրցում էին նաև Ուկրաինայից, Իրանից և Ղազախստանից ժամանած երիտասարդները:
Կատարումները գնահատում էին մասնագիտական ժյուրիի անդամներ ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը:
«Ես արդեն 3 տարի է` ընդգրկված եմ փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում և կարող եմ մի բան շատ հստակ ասել. տարեց տարի մասնակիցների որակական աճ եմ նկատում: Թեպետ բոլորը հավասար հնարավորություններով չեն, բայց կային այնպիսի մասնակիցներ, ովքեր արդեն պատրաստի երգիչներ են»,- ասում է Արզաս Ոսկանյանը:
Ժյուրին իր որոշումն արդեն կայացրել է` ընտրելով յուրաքանչյուր ոլորտի լավագույն երգչին ու երգչուհուն: Իսկ թե ովքեր են նրանք, կիմանանք միայն հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ 2017»-ում երգարվեստի լսումներին կհաջորդեն կինոդիտումները, որոնք կկազմակերպվեն հունիսի 13-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հունիսի 13-ին` նախքան մասնակից ֆիլմերի դիտումը, կանցկացվի վարպետության դաս, որը կվարեն կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ու դերասան Միքայել Պողոսյանը:



09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42