Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման համար առաջարկվում է ստեղծել «Երևանի մետրոպոլիտեն» անվամբ հիմնադրամ, ինչպես նաև Աջափնյակի երկու կայարանները անվանել Շառլ Ազնավուրի և Քըրք Քըրքորյանի անուններով: Այսօր՝ հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին նման առաջարկներով հանդես եկավ հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը:
«Շատ է խոսվում, որ գումար չկա մետրոպոլիտենի կառուցման համար, կարծես թե անելանելի վիճակ է, դրա համար առաջարկում եմ հիմնադրամ ստեղծել: Սկզբում կարծում եմ, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա ֆինանսավորման գործում, իսկ հետո ես վստահ եմ, որ թե՛ հանրապետությունում, թե՛ արտերկրում, կհայտնվեն մարդիկ, ովքեր գումարներ կփոխանցեն: Իսկ Ազնավուրի և Քըրքորյանի անունները վստահ եմ, որ ևս կօգնեն գումարներ հավաքել»,- ասաց Սարգսյանը:
Պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանն էլ, որ 1982-1990 թթ. Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել, նշեց, որ Երևանը մետրոյի նոր կայարանների անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով մայրաքաղաքի ռելիեֆը, քաղաքացիների անվտանգությունը և ներկայիս մետրոյի ոչ շահութաբեր լինելը:
Նրա խոսքով՝ նախատեսված էր կառուցել 47 կմ ճանապարհ 36 կայարանով, բայց այսօր կառուցվել է ընդամենը 12.1 կմ 10 կայարանով:
«Հիմա մենք ընդհանրապես հաշվի չենք առնում, որ ունենք մետրոպոլիտեն և այն կարող է զարգանալ, որովհետև բոլոր կայարանների համար հողահատկացումներն արված էին, իսկ այսօր բոլոր այդ կայարանների տեղում կառուցում են բազմաբնակարան շենքեր: Սա նշանակում է, որ քաղաքապետարանը չի մտածում մետրոպոլիտենի կառուցապատման մասին»,- նկատեց Մուշեղյանը:
Ըստ նրա՝ մետրոյի նոր կայարանների կառուցման համար մի շարք գործոնները կան, բայց հիմնականը երթուղային տաքսիների բիզնեսն է: Ինչ վերաբերում է Աջափնյակի երկու կայարաններին, որտեղ կիսով չափ աշխատանքներ արված են, Մուշեղյանը նշեց, որ դրանք շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է 100 մլն եվրո:
«Այդ երկու կայարաններում ներդրումներ արված են: Մի քանի միլիարդ դրամ արժի այն խորանները, որոնք դրված են մետրոն շարունակելու համար և մոտ 90 մլն էլ դրված է թունելների կառուցման համար: Եթե ասում են, որ այսօր մի կայարանը շահագործման հանձնելու համար պետք է 150 մլն եվրո, դա նշանակում է, որ ընդամենը կծախսվի 50 մլն, որովհետև 100 մլն արդեն արանքից դուրս է եկել»,- ասաց ճարտարապետը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47