Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնը «Հայաստանի էլեկտրական ցանցերին» 23 մլն դրամ պարտք ունի և դրա մարման համար բուժհաստատության աշխատակիցները իրենց աշխատավարձի մի մասը պետք է նվիրաբերեն հիվանդանոցին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեծամորի ԲԿ տնօրեն Միքայել Վանյանը:
Նրա խոսքով՝ այս ամսվանից սկսած բուժքույրերը և հավաքարարները նվիրաբերելու են իրենց աշխատավարձի 5%-ը, իսկ բժիշկները` 10%-ը: Պարտքի կուտակման պատճառը այս տարվա շատ ցրտաշունչ ձմեռն էր և շենքի հին լինելը: Այդ երկու գործոնները շեշտակի ավելացրել են բժշկական կենտրոնի ծախսերը:
«Խոսքը կամավոր նվիրաբերությունների մասին է, ուղղակի, քանի որ նամակներ էինք ստանում էլեկտրացանցերից, որ հնարավոր է օրենքի համաձայն էլեկտրոէներգիան դադարեցնեն, աշխատողներն իրենք առաջարկել են կամավոր սկզբունքով աշխատավարձերի 5-10 տոկոսը տալ: Որևէ պարտադրանք, որևէ խնդիր չի եղել»,- նշեց Վանյանը:
Բժշկական կենտրոնի տնօրենը հայտնեց, որ ընդհանուր ժողովի ժամանակ քննարկման է դրվել հարցը և գրեթե բոլորը կողմ են եղել: 190 աշխատողից միայն 20-ը չեն համաձայնվել աշխատավարձից գումար նվիրաբերել. «Ես նույնիսկ հայտարարել եմ, որ եթե որևէ մեկը չի մասնակցում, չի կարող հետապնդվել կամ նրա նկատմամբ այլ մոտեցումներ լինեն»,- հայտարարեց նա:
Վանյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարի ևս մի քանի ամիս նման նվիրաբերություններ եղել են, և քանի որ անցած տարի լավ արդյունք է գրանցվել, որոշեցվել է այս տարի էլ հաստատության պարտքերի մարման համար աշխատավարձերից նվիրատվություններ անել:
«Այս ամսից նոր պետք է անենք, դեռ գումար չի հավաքվել: Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, կարող եմ ասել, որ այդ նվիրաբերություններն ամսական կազմում են մոտ 1 միլիոն 100 հազար դրամ»,- նշեց ԲԿ տնօրենը:
Հարցին, թե մարզպետարանը, առողջապահության նախարարությունը աջակցություն չե՞ն ցուցաբերում բժշկական կենտրոնին, Վանյանը պատասխանեց. «Աջակցություն ցուցաբերում են, բայց գումարի առումով մենք պետք է վճարենք: Մենք փակ բաժնետիրական ընկերություն ենք և մեր ծախսածի պարտքը մենք պետք է փակենք»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47