Կալանավայրում գտնվող՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:
«Մի քանի օր առաջ նա գանգատվել է կոկորդի հատվածում ցավերից: Մենք դիմեցինք ՔԿՀ՝ համապատասխան ստուգում իրականացվեց և նախնական ախտորոշում տրվեց՝ խպիպ և մեկ այլ նորագոյացություն՝ կիստոզ, որի բնույթը դեռևս պարզված չէ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
Պաշտպանը պահանջում է, որ ՔԿՀ-ն արագ արձագանքի և համապատասխան քայլեր ձեռնարկի։ Կոնկրետ 6 օր է անցել նախնական ստուգումից հետո, դեռևս տեղից չեն շարժվում, բայց դա շատ հրատապ լուծման հարց է: Պատկերացնում եք նորագոյացությունը ինչ երևույթ է, օրերի հարցն է նույնիսկ վճռորոշ լինում»:
Մինչ դատապարտյալների հիվանդանոցում ստուգում անցնելը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վարդան Գերավետյանին հետազոտել է վիրաբույժը: «Պատկերացրեք, վիրաբույժը եկել էր ստուգման, խցից պատուհանի միջով ընդամենը անցկացնելով իր ձեռքը՝ շոշափելով փորձել էր ախտորոշում կատարել»,- ավելացրեց պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամը կալանավայրում նաև ատամների հետ կապված խնդիր է ունեցել, մինչդեռ ՔԿՀ-ի ատամնաբուժական կաբինետում ռենտգեն սարքավորում գոյություն չունի։
Վարդան Գերավետյանը մտածել է՝ ինչպես լուծել ՔԿՀ-ի ատամնաբուժարանի վերազինման հարցը։ Նա փաստաբանին փոխանցել է իր գաղափարը։ Ըստ Վարդան Գերավետյանի՝ եթե ՀՀ 2 միլիոն չափահաս քաղաքացիներ նվիրաբերեն 1 դրամ` արդյունքում 2 միլիոն դրամով կլուծվի ռենտգեն սարքավորում ձեռք բերելու հարցը:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55