«Գյումրու Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործի շրջանակներում կա ձերբակալված անձ: Նա «Շիրակ» ԳԳՄ տնօրենի՝ Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է՝ Խաչիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Թատերական հրապարակի հարևանությամբ գտնվող «Վերանդա» սրճարանի հարևանությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որը բնակիչների փաստմամբ ընթացել էր կրակոցներով, հարուցվել է քրեական գործ, ք.օ. 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն կատարելը և 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Armtimes.com-ը դեպքից անմիջապես հետո տեղեկացրել էր, որ վիճաբանող կողմերը եղել են Ամիրբեկյանի վարորդը՝ Խաչիկ Պողոսյանը, և Գյումրու ավագանու անդամ, գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը:
Ի դեպ, Խաչիկ Պողոսյանի հայրը Անդրանիկ Պողոսյանը, որը Գյումրիում հայտնի անձնավորություն է, ժամանակին լուրջ պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ԱԻՆ Շիրակի մարզային վարչության պետ: Նա լուրջ կապեր ունի շատ կառույցներում, և նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ նա որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային գործը «ջրելու» է երկու օրից:
Պողոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որը, ըստ թաղի բնակիչների, ուղեկցվել է կրակոցներով, ասաց. «Կրակոց չի եղել, դա սուտ է և հերյուրանք: Բերեք ես ձեր մյուս հարցերին պատասխանեմ երկու օրից: Ես այդպես եմ հարմար գտնում»,- Armtimes.com -ին փոխանցեց Պողոսյանը:
Անդրանիկ Պողոսյանն այս հարցը, հավանաբար, ցանկանում է լուծել երկու օրվա ընթացքում: Գազի գրասենյակի որդեգրած սկզբունքների համաձայն, հավանաբար երկու օրից կհայտնվի նաև Վարդան Եդիգարյանը և կհայտարարի, որ նրանց միջև ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Այս քաղաքականությունը հարիր է գազի գրասենյակին: Կառույցի աշխատակիցները միմյանց հետ սկանդալային պատմությունների մեջ հաճախակի են հայտնվում, բայց հետո հայտարարում են, թե մտերիմներ են և չունեն տարաձայնություններ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01