Մայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի կենտրոնակայանում, տեղի ունեցավ հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:
Արարողությունից առաջ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցում էին հայ խաղաղապահների 3-րդ և 4-րդ զորախմբերի հրամանատարները: Կայացած զրույցի ընթացքում Արտուրո Նիտտին ներկայացրեց առաքելության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները: Նա դրվատեց հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը և բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունները: Գեներալ Նիտտին առանձնահատուկ նշեց հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:
Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան լիարժեք գործառնական կարողությունների ձևավորմանը, Կոսովոյի ուժերին և Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանն առնչվող հարցերի: Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի խաղաղապահության զարգացման հեռանկարների, խաղաղապահության մանդատների շրջանակների ընդլայնման անհրաժեշտության շուրջ:
Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցեց Լիբանան ժամանած հաջորդ՝ 4-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտին, կենտրոնակայանի մարտական աջակցության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկան և հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի հրամանատար մայոր Գևորգ Սայադյանը:
Գեներալ Արտուրո Նիտտին շնորհակալության հայտնեց հայ խաղաղապահներին՝ բարեխիղճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար, գնահատանքով խոսեց նրանց կարգապահության և ծառայողական պատրաստվածության մասին: Բրիգադի գեներալը շնորհավորեց տուն վերադարձող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթեց պարտականությունները ստանձնող նոր զորախմբին:
Պաշտոնական հանդիսությունը եզրափակվեց հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ: Վերջիններիս հանձնվեցին ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զինավանի սպայական անձնակազմը, կենտրոնակայանում առաքելություն իրականացնող այլ երկրների խաղաղապահներ:
Տեղեկանք. UNIFIL-ի Խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիի հրամանատարության տակ գտնվող հատվածում ծառայում են 13 երկրների 3800 զինծառայողներ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47