Բելառուսն առաջարկում է ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի մաշտաբային ձեւ փորձարկել 2017 թվականի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական վարժանքների ընթացքում: Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ելույթ ունենալով կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ, ընթացիկ տարվա աշնանը պլանավորվում է փորձարկել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի ընդգրկուն ձեւ՝ օպերատիվ ռազմավարական վարժանքներ, որոնց ընթացքում կգնահատվի շտաբների եւ զորքերի՝ համատեղ գործողություններ իրականացնելու պատրաստության մակարդակը»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ միայն զորքերի գործողությունները փորձարկել հավաքական անվտանգության տարբեր տարածաշրջաններում, այլեւ մշակել ժամանակակից սպառնալիքների կանխմանն ուղղված գործողություններ, սպառնալիքներ, որոնք արդեն հիբրիդային ձեւեր են ստացել:
«Դրանք այսօրվա իրողություններն են եւ կազմակերպությունից պահանջում են համապատասխան արձագանք»,-նշել է պետության ղեկավարը:
Նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին՝ արագացնել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ տեխնիկական ապահովման համաձայնագրի պատրաստումը:
«Դրա իրականացումը գործնական ուղղվածություն ունի եւ թույլ կտա հավաքական ուժերի գործողությունների ապահովման բազմաթիվ չկարգավորված հարցեր հանել ինչպես նրանց կողմից մարտական առաջադրանքներ կատարելիս, այնպես էլ ուսումնառության ընթացքում»,-ասել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44