ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 13-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ /Հայաստանի, ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի ևՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերովհիմնադրամիներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evalutaion» ծրագիրը: Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը, որի նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում:Առաջարկվող ծրագրով կձևավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները ևծրագրերը:
Կարևորելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ երկարամյա համագործակցությունը՝ նախարարը նշել է, որայս փուլում, երբ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, հետագա համագործակցության ուղիների նախանշումը շատ արդիական է:
«Այսօր իրականացվող բարեփոխումներն իսկապես խորը գնահատման կարիք ունեն: Մենք ունենք մոնիթորինգի և գնահատման համակարգ, հաստատված մեթոդաբանություն, որով գնահատում ենք մի քանի տասնյակի հասնող ծրագրեր՝ ստուգելով դրանց արդյունավետությունը: Ներկայում առաջնահերթությունը տրվել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին»,-նշել է նախարարը: Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ սերտ համագործակցությունը գնահատման ծրագրի շրջանակներում կլրացնի և կամբողջացնի նախարարության կողմից իրականացվող գնահատման աշխատանքները:
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի ներկայացուցիչն իր հերթին բարձր է գնահատել նախարարության հետհամագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանըերեխաների ոլորտում իր ունեցած առաջընթացով ու կատարած աշխատանքով առաջիններից է այն 9 երկրների շարքում, որտեղ նա զբաղվում է երեխաների պաշտպանության բարեփոխումների ծրագրերով:
«Այս գնահատման նախաձեռնությունը, կարծում եմ, կնպաստի երեխաների պաշտպանության ուղղությամբ մեր կողմից համատեղ իրականացվող աշխատանքներին: Մենք ունենք շատ լավ թիվ, տեղում կարող ենք մեծ աջակցություն ցուցաբերել: Նախաձեռնությունը անշուշտ առաջնորդելու է ՀՀ կառավարությունը, իսկ գնահատման թիմը տեխնիկական աջակցությունն է ապահովելու»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ ընդհանուր գործընթացի շրջանակում գնահատման նախաձեռնությունը կօգնի, որպեսզի ՀՀ կառավարությունը տեսնի՝ ոլորտում ինչ առաջընթաց է եղել և ինչպես պետք է շարունակել աշխատանքները:
Անդրադառնալով առաջարկվող ծրագրին՝ նախարարը կարևորել է բարեփոխումների իրականացման փուլում համակարգիաշխատողների կարողությունների հզորացումը, ինչը հետագայում հնարավորություն կտա ավելի առարկայական արդյունքներ ապահովել ոլորտում:
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքները կազմակերպելուուղղությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47