Իրանում պաշտոնական մակարդակով որևէ կերպ չի քննարկվում թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ Հայաստանից են Թեհրանում ահաբեկչություն կատարողները մուտք գործել Իրան:
Tert.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությանը, թե Թեհրանի ահաբեկչություններն իրագործողները Իրան են անցել Հայաստանի տարածքով:
Հիշեցնենք՝ նրանք հղում էին արել Թուրքիայում գործող «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարող միջազգային հանրություն» կազմակերպության (ASİMDER) առաջնորդ Գյուքսել Գյուլբեյին:
«Կարծում եմ, որ Իրանում բոլորովին էլ լուրջ չեն վերաբերում էս հարցին, և ոչ ոք այս մասին չի խոսում, իմ ականջին չի կպել, ընդամենը մեր հայրենակիցներն են այստեղ ինձ այս մասին հարցրել, շատ նեղ շրջանակ էս մասին երևի լսել է կամ լուրջ է վերաբերել»,-ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորը:
Կարեն Խանլարյանը նկատեց, որ, եթե զգա ակնարկ, որ Իրանում կան թուրք-ադրբեջանական այս քարոզչությանը հավատացողներ, անպայման որպես հայազգի պատգամավոր հետամուտ է լինելու, որպեսզի այս հարցում անհրաժեշտ պարզաբանումներ լինեն, հարցը քննարկվի, քննվի:
«Բայց հարցն այն է, որ Իրանի անվտանգության համակարգը շատ լավ է իմանում, թե ով որտեղից է եկել, ինչպես է եկել, ինչ ուղղությամբ է շարժվել»,-ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47