Ինպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և էստոնացի ժողովուրդների պատմական արմատներ ունեցող բարեկամության և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցված հարաբերությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին վերընթաց զարգացում են ունեցել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի ակտիվացնել և խորացնել քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, զարգացնել համագործակցությունը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում:
Համակարծիք լինելով, որ փոխգործակցությանը պետք է նոր որակ հաղորդել, քանի որ այդ առումով ակնկալիքներն ու ներուժը բավականին մեծ են, Հանրապետության Նախագահը և Էստոնիայի արտգործնախարարն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին:
Արտգործնախարար Սվեն Միկսերը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ նախարար Միկսերը Նախագահին ներկայացրել է ԵՄ-ում Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի շուրջ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն ընդգծել է, որ Էստոնիան ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:


18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56