Հայաստանում արձանագրվել է ծխախոտի գնի թանկացում։ Սպառողական շուկայում վերջին մի քանի օրվա ընթացքում նկատելի է դարձել, որ որոշ տեսակի ծխախոտի գներ արդեն իսկ բարձրացել են 10-ից 30 դրամով, բայց այս թանկացման միտումը տարածվելու է բոլոր տեսակի ծխախոտների վրա։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը օրերս հայտարարել էր, որ ծխելու դեմ պայքարի մեխանիզմներ են մշակում, որոնցից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ նախատեսվում է մշակել օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում հասարակական վայրերում ծխելը կարգելվի։ Նախարարի խոսքով՝ ծխախոտի դեմ պայքարում գների թանկացումն ամբողջ աշխարհում ընդունված և ամենաազդեցիկ գործիքն է։
Եվ ուրեմն արձանագրված այս գնաճը պետք է դիտարկել առողջապահության նախարարի այս հայտարարությա՞ն համատեսքտում, թե՞ դա պայմանավորված է նաև այլ գործոններով։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։
«Եթե մենք ուսումնասիրում ենք օրենսդրական հարթությունը, ապա պետք է նշենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ մենք նաև մաքսատուրքերի որոշակիորեն միասնականացված քաղաքականություն ենք որդեգրել, որով պայմանավորված՝ ԵԱՏՄ անդամ երկրներում, ըստ հստակ ֆիքսված ժամանակացույցի, աստիճանաբար պետք է ակնկալել ակցիզային հարկով գանձման ենթակա ապրանքների գների թանկացում, որոնցից մեկն էլ հենց ծխախոտն է։ Նույն Ղազախստանում էլ, Ղրղըզստանում էլ այս բոլոր միտումները որոշակի ժամանակաշրջանում ըստ ժամանակացույցի լինելու են։ Այսինքն՝ եթե Հայաստանում ոչ մի խոսակցություն էլ չլիներ դրա մասին, նախարարի այդ հայտարարությունն էլ չլիներ, միայն առկա պրակտիկայով էլ ծխախոտի գները պետք է բարձրանային, բայց, իհարկե, առողջապահության նախարարության այս հայտարարությունն էլ իր հերթին կարող է ավելի ազդել այդ թանկացման միտումի վրա։
Շարունակությունը՝ այստեղ:
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47