ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր վեկտորներից մեկը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ ավանդական գործընկերային հարաբերությունները ոչ միայն կշարունակվեն, այլ նաեւ կներառեն համագործակցության առավել ընդգրկուն ոլորտներ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Բրյուսելի գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումը նոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ոլորտային առավել խոր զարգացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել եւ մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համատեքստում ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ: Այս առումով զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հնարավոր ուղիներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ «ավելին ավելիի դիմաց» ՀՀ-ԵՄ քաղաքականության սկզբունքին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ այս համատեքստում Հայաստանը Եվրոպական միությունից ակնկալում է առավել ընդգծված քաղաքական աջակցություն՝ նաեւ արտաքին քաղաքական հարթությունում:
Հանձնաժողովի նախագահն իր խոսքում հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո հաջորդ բանակցային գործընթացն ուղղված կլինի վիզաների ազատականացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առեւանգման կապակցությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քաղաքականությունն արդեն իր պետության տարածքից դուրս, սպառնալիք է դառնում ողջ տարածաշրջանի համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ողջունել է Եվրոպական միության եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տեսակետը եւ հույս հայտնել, որ եվրոպական կառույցները հետամուտ կլինեն հարցի թափանցիկ եւ անաչառ հետաքննմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման փաստին, ինչը ենթադրում է Եվրոպական միության առավել մեծ պատասխանատվություն մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում տարվող աշխատանքներում:
Հանդիպման ավարտին կողմերն առավել գործուն եւ արդյունավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32