Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքում գործող տոնավաճառների սեփականատերերի հետ բանակցությունները՝ կառուցապատման աշխատանքներով պայմանավորված Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու և նրանց գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Ըստ այդմ, սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություններ են ձեռքբերվում սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին որոշակի արտոնություններ տրամադրելու հետ կապված:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հանդիպումներ են կայացել ինչպես տոնավաճառի կազմակերպիչների, այնպես էլ տարածքի առևտրականների հետ և պայմանավորվածություն է ձեռքբերվել բոլոր կողմերի մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը և կքննարկի կողմերի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները:
«Որոշ մարդկանց կողմից Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես մարդկանց օրվա հացից զրկել, մինչդեռ մեր նպատակը բնավ այդ մարդկանց նեղացնելը չէ: Ավելին, մենք փորձում ենք անել առավելագույնը, որ հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում առաջիկայում սկսվելու են կառուցապատման աշխատանքները, և մեր այս համաքաղաքացիների խնդրի կարգավորումը դարձել է առաջնահերթություն: Ընդ որում, թե՛ տոնավաճառի կազմակերպիչները և թե՛ առևտրականները դեռ մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ տարածքը վաղ թե ուշ պետք է ազատվի: Ամեն դեպքում, արեք հնարավորը, որ առավելագույնս հաշվի առնվեն տարածքում առևտուր իրականացնող մեր համաքաղաքացիների առաջարկները և ապահովվի խնդրի կարգավորումը», – նշել է Տարոն Մարգարյանը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 7 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով: Նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 12 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Շարունակվում է նաև խստացված հսկողությունը ոչ սահմանված վայրերում շինարարական աղբը թափելու դեպքերը բացառելու և Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր տեղափոխելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու գործող շինաղբավայրի տեղանքի մասին հանրային իրազեկումը:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58