Հունիսի 9-ին օձի խայթոցից թունավորմամբ Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոց է տեղափոխվում Վարդաբաց գյուղի բնակիչ, 8-ամյա Արման Գևորգյանը, որը ստանում է առաջին բուժօգնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան:
Սակայն հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատանում է և Կովսականի տեղամասային հիվանդանոցի գլխ, բժիշկ Լուսինե Սարգսյանը, իր անձնական մեքենայով երեխային տեղափոխում է ՀՀ ք. Կապանի բժշկական կենտրոն: Քանի որ երեխայի վիճակը ծանր է լինում, անհրաժեշտություն է առաջանում երեխային տեղափոխել հատուկ շտապ օգնության մեքենայով Երևան, որի համար պահանջում են 160 000 դրամ: Բժշկուհի Լուսինե Սարգսյանը խնդրում է երեխային անհապաղ տեղափոխել, խոստանալով, որ ինքը կգտնի այդ գումարը և անպայման կվճարի, սակայն այնտեղից պատասխանում են, որ ծառայությունը վճարովի է և չեն կարող:
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը իր անձնական միջոցներից հասցնում է այդ գումարը և երեխային տեղափոխում են Երևան՝ Կենտրոնական հոսպիտալ: Այժմ Արմանի վիճակը նորմալ է: «Հարց ՀՀ առողջապահության նախարարին և Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին – Մի՞թե Ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը»,-գրել է Մաթևոսյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47