ՀՀԿ–ն չի քննարկել Հրազդանի ՀՀԿ–ական քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականի հարցը: Այս մասին «Փաստի» հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի՝ հունիսի 8–ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին հոր ծառայողական մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Հրազդանի բնակիչ 58–ամյա Վալերի Թորոսյանին ու դիմել փախուստի: Իսկ երեկ քաղաքապետ Արամ Դանիելյանի 17–ամյա որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին, ազատ են արձակել ստորագրության դիմաց։ Քաղաքապետի որդին գործում ներգրավված է որպես կասկածյալ:
«Փաստի» հստակեցմանը, թե հնարավո՞ր է ՀՀԿ–ն քննարկի Հրազդանի քաղաքապետի հրաժարականի հարցը, ՀՀԿ խոսնակն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել: Հինգշաբթի օրը ԳՄ նիստ է եղել և նման հարց չի քննարկվել»: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հենց հինգշաբթի ցերեկը:
Ի դեպ՝ նախկինում եղել են նախադեպեր, երբ պաշտոնյաները հրաժարական են տվել որդիների արարքների պատճառով: Օրինակ՝ 2004 թ.–ին որդու կրակոցների պատճառով հրաժարական տվեց բնապահպանության նախկին նախարար Արա Արամյանը՝ որպես դրա պատճառ նշելով, թե այլևս չէր կարող դիմանալ իր որդու հետ կապված «անհարկի շահարկումներին», ինչը կարող էր շոշափել իր, կուսակցության բարի անունը և երկրի ղեկավարության համբավը: Արամյանի որդին՝ Հայկ Արամյանը միջադեպի ժամանակ վիրավորված հինգ անձանցից մեկն էր և կալանավորված էր «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ, նրան ներկայացվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանք:
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը 2005–ին հրաժարականի դիմում գրեց այն բանից հետո, երբ նրա որդին վրաերթի ենթարկեց մի քաղաքացու: Նրա դիմումը Ռոբերտ Քոչարյանը չընդունեց: 2006–ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը հրաժարականի դիմում գրեց ու հեռացավ այն բանից հետո, երբ որդու հետ ծեծեց ու ատրճանակի կոթով հարվածեց Հայէլեկտրացանցի աշխատակիցներին: Հարսնաքարի դեպքերից հետո ԱԺ պատգամավորի մանդատը թողեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Որոշ տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ մարզպետի պաշտոնը կորցրեց ու ԱԺ–ում ընտրվելու հնարավորություն չունեցավ որդու արարքի՝ ավելի ճիշտ հայկական բանակի հրամանատար Ավետիք Բուդաղյանին իրենց տանը սպանելու ու չդատվելու դիմաց:
Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականի հարցին, ապա իշխանությունը հակված չէ նրա հրաժարականին: ՀՀԿ խոսնակը «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, թե ճիշտ է նա ՀՀԿ–ի թեկնածուն է, բայց «նրան ձայն են տվել հրազդանցիները, ՀՀԿ–ն չի նշանակել: ՀՀԿ–ն առաջադրել է, ժողովուրդն էլ իրեն ձայն է տվել»:
Երբ հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե բոլորը հավասար են օրենքի առաջ, ՀՀԿ խոսնակն ասաց. «Այո, բոլորը հավասար են, և մի բան էլ ասեմ, քանի դեռ չկա դատարանի վճիռ, մարդը համարվում է անմեղ»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
10:02
09:33
09:02
23:03
22:37
22:06
21:33
21:31
21:21
21:02
20:44
20:16
19:45
19:33
19:05
18:43
18:19
18:02
17:45
17:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56