Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները արյունատվության ակցիային մասնակցեցին՝ դառնալով դոնոր:
Առողջապահության նախարարության և Ազգային ժողովի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանն առավել ակտիվ էին Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց արձանագրել՝ «Այս պահի դրությամբ ակտիվ և պատրաստակամ է «Ծառուկյան» խմբակցությունը»:
Պատգամավորներից առաջինը արյուն հանձնեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նաիրա Զոհրաբյանը կատակեց, թե «իշխանության արյունից ինչքան հնարավոր է շատ քաշեն»: Հրայր Թովմասյանը հակադարձեց, թե իր և Նաիրա Զոհրաբյանի արյունը նույն կարգի է՝ 2-րդ դրական և խորհուրդ տվեց Զոհրաբյանի արյունից էլ շատ վերցնել:
Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Նման միջոցառումները բավականին ողջունելի են, և իրենք՝ պատգամավորները, կարողանում են անմիջական օգնություն ցույց տալ արյան դոնորի կարիք ունեցողներին»:
Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, թե իր արյունը երրորդ դրական է, որը բոլորին տալիս է և միայն նույն կարգից վերցնում: Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ այլևս նման սկզբունքը չի գործում և նույն կարգը նույն կարգին է միայն տալիս:
Օրվա առաջին կեսին արյուն հանձնեցին նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Իվետա Տոնոյանը, Վարդևան Գրիգորյանը, Լուիզա Սարգսյանը, Վարդան Բոստանջյանը: ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, Կարեն Բեքարյանը, Հակոբ Հակոբյանը: Արմեն Աշոտյանը պատրաստակամ էր արյուն հանձնել, սակայն չվերցրեցին, քանի որ նա վիրահատության էր ենթարկվել:
Թե ինչով է պայմանավորված, որ քիչ պատգամավորներ են մասնակցում ակցիային, Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ դեռևս կգան: «Աստիճանաբար կմոտենան, երևի թե, ովքեր չունեն առողջության հետ խնդիրներ: Կան հիվանդություններ, վիրահատություններ, որոնց պարագայում արյուն տալը հակացուցված է: Հուսով եմ՝ բավական մեծ թվով պատգամավորների դուք կտեսնեք»,- ասաց նա:
Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ովքեր չեն եկել, ուրեմն հիվանդ են, Թովմասյանը նշեց, որ ոչ: «Այդ հետևությունն այդքան էլ ճիշտ չէ, միգուցե զբաղված են, կամ հարմար չէ»,-ասաց նա:
Արյուն հանձնեցին նաև լրագրողները:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47