Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը և նշել, որ անհրաժեշտ է գործարար կապերի սերտացման նպատակով պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ աղետների կառավարման և ռիսկերի նվազեցման, հրշեջ փրկարարական ծառայության զարգացման նպատակով: Այդ առումով, վարչապետը կարևորել է նաև Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի հրշեջ փրկարարական ծառայությունների գույքի բարելավման ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:
Շինիչի Կիտաոկան վստահեցրել է, որ իր գլխավորած գործակալությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և նշել, որ կարևորում են աղետների կառավարման ոլորտում մեր երկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ուսումնական ծրագրերի իրականացումը: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտակարգ իրրավիճակների արձագանքման, կանխարգելման համակարգով և մասնագետների պատրաստվածության մակարդակը գնահատել է գերազանց:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01