Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի համակարգող Սուսաննա Հայրապետյանը այլ տարածաշրջանում նոր աշխատանքի անցնելուց առաջ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել իրեն փոխարինող Աննա Հոլթին և թիմի նոր անդամներին։
Հանդիպման ընթացքում վերլուծվել են վերջին տարիներին Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները` նպատակ ունենալով լուծումներ գտնել դեռևս չլուծված հարցերի համար։
Սուսաննա Հայրապետյանը կարևորել է մարզային հիվանդանոցների միջին ծարաբեռնվածության ցուցանիշի բարձրացումը` այս ենթատեքստում նախապատվությունը տալով փոքր բուժհաստատություններին։
Լևոն Ալթունյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման հանձնաժողովի գործունեության սկզբունքները, իրականացված աշխատանքները և ժամանակացույցը։
Փոխնախարար Սամվել Մարգարյանը Համաշխահային բանկի աշխատանքային թիմին ծանոթացրել է առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեի սուղ միջոցներն առավել նպատակային և արդյունավետ ծախսելու ուղղությամբ իրականացվող և մշակվող ծրագրերին։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին հետաքրքրել են սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների հիվանդանոցային պատշաճ բժշկական օգնության ապահովման նպատակով պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթների մշակման մեխանիզմները։
Երկուստեք կարևորվել են առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացմանը, քաղաքներում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանն ուղղված աշխատանքները։
Քննարկվել են նաև Վայքի ու Մարտունու բժշկական կենտրոնների կառուցմանը վերաբերող և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը երկրի առողջապահական համակարգի զարգացման նպատակով։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58