Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հունիսի16-18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին», ասաց, որ Հայաստանից 15 քաղաքական ուժ է մասնակցելու համաժողովին:
«Համաժողովի ամենակարևոր նպատակն է Արցախի հողի վրա միավորել այն քաղաքական թիմերին, որոնք մնացյալ հարցերում կարող են ունենալ տարաձայնություններ: Մենք չենք ցանկանում հասնել մի վիճակի, որ բոլոր քաղաքական ուժերը նույն կերպ մտածեն»,-ասաց նա և նշեց, որ համաժողովը մտագրոհ է լինելու: Աշոտյանը նշեց, որ նպատակ ունեն նաև բազմախոսության հարթակ ներդնել և լսելու ունակություն ձևավորել:
Արմեն Աշոտյանն ասաց, որ Արցախից միայն Հայկ Խանումյանի գլխավորած ուժն է հրաժարվել մասնակցել համաժողովին, Հայաստանից մասնակցությունը չեն հաստատել «Հայկական վերածննդից» և ենթադրեց, որ պատճառը զբաղվածությունն է: Բացասական պատասխան են ստացել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից, իսկ «ՕՐՕ» դաշինքին, «Երկիր Ծիրանի»-ին չեն հրավիրել՝ պատճառաբանելով որ «ԵԾԿ»-ն նոր է ձևավորվել, իսկ «ՕՐՕ»-ի դեպքում նշեց, որ պարզ չէ՝ նրանք միավորվելու են մի կուսակցության, թե ոչ: Աշոտյանը, սակայն չբացառեց, որ համաժողովը հետագայում ընդլայնեն:
«Մեզ համար չկան հաճելի կամ տհաճ քաղաքական գործիչեր կամ կուսակցություններ, մենք մասնագիտորեն ենք զբաղվում այս գործունեությամբ: Երբ բժշկի մոտ գալիս է հիվանդը, բժիշկը չի հրաժարվում այդ հիվանդին բուժելուց, եթե հիվանդը տհաճ է, որպես բժիշկ եմ բերում օրինակ, այլաբանություն չփնտրեք»,-ասաց նա և նշեց, որ կան քաղաքական գործիչներ, որոնց հետ համագործակցության համար իրենք էլ պետք է կես քայլ կատարեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ «ԵԾԿ» նախագահ Զարուհի Փոստանջյանին չեն հրավիրել այն պատճառով, որ նա համաժողովը «դժոխքի» չվերածի, Արմեն Աշոտյանն ասաց. «Այլաբանություն չփնտրեք, բայց այպիսի մի ճշմարտություն կա. բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կա՛մ վախենում են, կա՛մ չեն ուզում այնտեղ հայտնվել: Մի խոսքով՝ դժոխքը չեն վայելում: Եթե մարդը կամ քաղաքական ուժը ասում է, որ դժոխք է ստեղծելու և եթե նա պատրաստ է այդ դժոխքը վայելել, ուրեմն մի բան այն չէ, պրոբլեմ է: Չես կարող այլոց համար ստեղծել դժոխք, իսկ դու մնաս դրախտում, որովհետև գոնե պետք է լինես այդտեղ՝ խարույկը ջերմ պահելու համար: Հետևաբար, եթե դժոխքից հաճույք պետք է ստանալ, ուրեմն դա, մեղմ ասած, քաղաքական նման դիրքորոշում է, կամ՝ չար ուժեր պետք է ներկայացնես, որպեսզի դժոխքից հաճույք ստանաս»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02